RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3887, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 124

ՅԱՆՆԻՆ ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Յաննին երկրորդ անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:

«Ազգի» հետ զրույցում համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանն ասաց, քանի որ Յաննին շատ են սիրում Հայաստանում, այդ իսկ պատճառով որոշել են երկրորդ անգամ համերգ կազմակերպել. «Վստահ եմ, որ Յաննիի համերգին դահլիճը լեփ-լեցուն կլինի, քանի որ նոր ծրագրով է հանդես գալու, չնայած հայտնի հիթեր եւս կհնչեն»:

Համերգը տեղի է ունենալու երկու օր` ապրիլի 20-ին եւ 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Յաննին շատ է սիրել Հայաստանը: 2011թ. մենք շատ ջերմ ընդունելություն կազմակերպեցինք եւ կատարեցինք նաեւ իր մի շարք ցանկությունները, որոնք պայմանագրում նշված չէին»,- ասաց Ա. Ծատուրյանը եւ ավելացրեց. «Յաննին, ի տարբերություն մի շարք աստղերի, աստղային հիվանդությամբ չի տառապում եւ իր հետ աշխատելը շատ հեշտ է»:

Բացելով չակերտները, Արման Ծատուրյանն «Ազգին» ասաց, որ ցանկություն կա, որպեսզի Յանիի հետ հայ տեղական աստղերից Կամո Սեյրանյանը դուդուկով ինչ-որ ստեղծագործություն համատեղ կատարի եւ այժմ սպասում են Յաննիի որոշմանը:

Համերգի տոմսերը կարժենան 5 000 - 80 000 դրամ:

Ա. Ծատուրյանը նշեց, որ միջոցառումների ղեկավարման իր քաղաքականությունն է չընկնել գերշահույթի հետեւից. «Մենք տոմսերի գները միշտ լիբերալ ենք դնում, որպեսզի հասանելի լինի հանդիսականի համար եւ գործընթացը շարունակական լինի»:

Համերգի պրոդյուսերն ընդգծեց, որ իրենք համերգային ծրագրերը միայն Հայաստանի համար չեն կազմակերպում. «Մենք ունենք հարեւաններ, օրինակՙ Պարսկաստանը, եւ Յաննիի համերգը գովազդվում է նաեւ այնտեղ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ