RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013



Տեղադրվել է` 2013-01-28 23:51:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1390, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԻՇԵՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վ. Պ.

Քաղաքացիական չվերթերի վրա հարձակումն անթույլատրելի է

Որեւէ առիթով Ադրբեջանից հաճախ են արվում հայտարարություններ, թե Մինսկի խմբի ձեւաչափն իրեն սպառել է կամ չի արդարացնում, բնականաբար, Ադրբեջանի հույսերը: Սակայն երբ հարցը գալիս է պաշտոնական փաստաթղթերին ու հայտարարություններին, Ադրբեջանն ամենայն հանգստությամբ հայտարարում, անգամ Ալիեւ կրտսերի դեպքում ստորագրում է հայտարարություններ, թե այս ձեւաչափը հարմար է ու գործուն:

Երեկ Փարիզում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ Յան Քելլիի հետ համատեղ: «Արտգործնախարարները եւ համանախագահները ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափ», ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությամբ: Ասել է թե Ադրբեջանը հերթական անգամ համաձայնել է ձեւաչափին, սակայն բնավ էլ երաշխավորված չէ, որ հենց այսօր Ադրբեջանից հակառակը պնդող հայտարարություններ կարվեն բարձր մակարդակով:

Ամեն դեպքում, Փարիզի հանդիպմանը շարունակվել են քննարկումները խաղաղ գործընթացի աշխատանքային առաջարկների շուրջը, որ «կողմերին ներկայացվել են 2012-ի հոկտեմբերին»: Քննարկել են նաեւ Ստեփանակերտից քաղաքացիական չվերթերի հարցը` հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2011 թ. ապրիլի 14-ի եւ 2012-ի հուլիսի 13-ի հայտարարություններին, որոնցում մասնավորապես շեշտվում էր, որ քաղաքացիական չվերթերի վրա հարձակումն անթույլատրելի է, միեւնույն ժամանակ, այդ չվերթերը կարգավորում չեն նշանակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ