RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1755, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ԱԲՐԱՀԱՄԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՌԵՎԱՆՇ-ՄԵՆԱՄԱՐՏԸ ԿԿԱՅԱՆԱ

Ինչպես տեղեկացանք Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունից, Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում աչքի վնասվածք ստացած հայ բռնցքամարտիկի առողջական վիճակը նորմալ է: Արթուրը տեսողության հետ կապված որեւէ խնդիր չունի: Մենամարտից հետո նա բուժզննում էր անցել հիվանդանոցում եւ որեւէ լուրջ վնասվածք չէր հայտնաբերվել: Պարզապես ակնախոռոչն ուռել էր եւ փակել էր ակնաբիբը: Ներկայումս Արթուրը նույնիսկ արեւային ակնոց չի կրում:

Ինչպես հայտնի է, մենամարտից հետո Արթուրը ռեւանշ-մենամարտ էր պահանջել Շտիգլիցից, որը մրցակիցն ընդունել էր: Այս առնչությամբ Արթուրը հետեւյալն է ասել. «Մենամարտին լավ էի պատրաստվել: Բայց բռնցքամարտում անկանխատեսելի երեւույթներ հաճախ են պատահում: Շտիգլիցի հարվածից հետո նրա ձեռնոցի բութ մատը մտավ աչքս, որի պատճառով էլ ակնախոռոչս ուռեց եւ բժիշկը չթույլատրեց շարունակել մենամարտը: Իմ եւ Շտիգլիցի 3-րդ մենամարտը որոշիչ կլինի: Հուսով եմ, որ Շտիգլիցն ինձ ռեւանշի հասնելու հնարավորություն կտա, չէ՞ որ մեր անձնական հանդիպումների հաշիվն առայժմ հավասար էՙ 1-1: Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա ռեւանշ-մենամարտը, որի կազմակերպման հարցում պետք է 2 կողմերը բանակցեն ու համաձայնության գան»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ