Երեկ Բաթումի «Շերատոն» հյուրանոցում այնուամենայնիվ կայացել է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այն, սակայն, ներառյալ կարճատեւ մամուլի ասուլիսը, տեւել է ոչ ավելի, քան մեկ ժամ: Հանդիպման արդյունքներով որեւէ էական փաստաթուղթ չի ստորագրվել, ի տարբերություն նախորդ տարվա, երբ կողմերն ընդունել էին Տրապիզոնի հռչակագիրը: Այս անգամ նրանք բավարարվել են միջգերատեսչական ...
Haqqin.az-ը, հղում անելով բրիտանական The Sunday Telegraph-ին, գրում է, որ արեւմտյան քաղաքական շրջանակներում կասկածում են, որ Ադրբեջանը «օգնություն է ցուցաբերել սիրիական ռեժիմին»: Բրիտանական թերթի տեղեկության աղբյուրը սիրիական ռազմաօդային ուժերի մի օդաչու է, որ հայտնել է, թե «անցյալ տարվա ամռանը Ադրբեջանի օդային տարածքով Ռուսաստանից Սիրիա են հասցվել տոննաներով զենք եւ փող»: ...
Անգլիայի Վինձոր քաղաքում մարտի 28-ին նախնական լսումներ են սկսվել ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու մահվան փաստի առնչությամբ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ դրանք անցկացվում են աշխարհի առաջատար լրատվամիջոցների լրագրողների ներկայությամբ:
Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման փոփոխությունները երեկ հաստատվեցին կառավարությունում: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշեց, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ: «Եթե թվարկելու լինենք, ապա ստացվում է, որ առաջարկվող բարեփոխումն էապես մեղմացնում է միջավայրը, վճարներն են էականորեն կրճատվում, հաշվետվություններն են նվազեցվում, կարճացվում է արտոնագիր ստանալու ժամկետը, ...
Ինչպես նշել էինք մարտի 27-ի համարում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն էր խնդրել թուրք ժողովրդից: Ընդ որում, այդ ներողությունը բանավոր էր, նա խնդրում էր ոչ թե Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող «Մավի Մարմարա» նավի վրա միջազգային ջրերում իրականացված հարձակման, այլեւ տախտակամածում իսրայելական հատուկջոկատայինների ...
Ժողովրդական ասացվածքին համապատասխանՙ «Հավը երազում կորեկ է տեսնում»: Իսկ թուրքերը այլ ժողովուրդների ուզում են իրենց առջեւ ծնկի իջած տեսնել: Օրինակՙ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ներողության առնչությամբ վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե Իսրայելին ծնկի են բերել թուրք ազգի առջեւ, առանց հաշվի առնելու, որ այդ ներողությունը չի բավարարում թուրքական գեթ մեկ պահանջ:
Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակից 52 նոր ավտոբուսներ դուրս եկան երթուղիներ: Դրանց մեծ մասը հարավկորեկան «Հյունդայի» ընկերության արտադրության ավտոբուսներն էին, կային նաեւ ռուսաստանյան 10 նոր ՊԱԶ-եր: Նոր ավտոբուսները երեկվանից երթեւեկելու էին 44, 27, 46, 47, 57 համարներով: Նոր ավտոբուսների հնարավորություններին եւ ուղեւորների համար ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Հանրապետության հրապարակ այցելեց Երեւանի ...
Մարտի 25-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գնացել էր Ջավախք` վրացերենի ուսուցման` «Վրացերենը որպես երկրորդ լեզու» ծրագրի իրագործման վիճակին ծանոթանալու, որ իրականացվում է 2009-ից: Իսկ ծրագրի ու վրացերենի մասին Սաակաշվիլին վերջին 4 տարվա ընթացքում այցով պատվելու մակարդակով հիշել էր միայն այն պատճառով, որ այդ մասին հիշել ու անգամ բարձրաձայնել էին ախալքալաքցիները:
«Ժառանգության» եւ ՀՅԴ միջեւ փոխադարձ պարզաբանումների շարք է սկսվել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը մեկ օր առաջ բացել էր բանակցությունների վերաբերյալ փակագծերը, նշելով, որ Երեւանի ավագանու ընտրությունները համարելով քաղաքական իրողություն, անգամ եռակողմ` ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» խորհրդակցություններ էին սկսել միասնական ցուցակ ձեւավորելու առումով: Եռաչափ բանակցությունների ժամանակ ՀՅԴ-ն նախընտրելի է ...
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքովՙ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իշխանության մեջ սկսված երկխոսության առումով լավ կլինի, որ մինչեւ ապրիլի 9 գոնե ճանապարհային քարտեզ ձեւավորվի: Բանակցությունները եթե լինեն` լավ կլինի, բանակցելու հարցեր կան, եւ ընդհանրապես` բանակցությունները բխում են Հայաստանի շահերից:
Վերջին վեց ամիսների ընթացքում եվրասիական ինտեգրման գործընթացի շուրջը տարբեր մակարդակներում ծավալվող քննարկումները ցույց տվեցին, որ առաջնահերթ խնդիրներից մեկը բացահայտելն ու շահագրգիռ հասարակություններին ներկայացնելն է այդ գործընթացի տնտեսական բաղադրիչը: Հետխորհրդային երկրներում տեւական լեթարգիական քնից հետո կարծես վերհիշեցին եւ վերստին ընդունեցին, որ աշխարհի մեկ վեցերորդ մասում անցած հարյուրամյակների ընթացքում իսկապես ձեւավորվել են ...
Հայաստանյայց եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանի հովանավորությամբ, կազմակերպությամբ Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի, Ս. Ղեւոնդյանց Մայր տաճարում ապրիլի 7-ին տեղի կունենա մեծարանքի հանդիսություն ի պատիվ Վաչե Սեմերճյանի, Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի կողմից նրան շնորհված Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանի տվչության առթիվ:
Շիրակում, Գյումրիում ձմեռները խիստ են ու երկարատեւ: Մարտ ամիսն ավարտվում է, բայց այստեղ դեռ առանց ջեռուցման, առանց բնակարանը տաքացնելու յոլա չես գնա: Իսկ դա մեր օրերում լուրջ խնդիր է շատ ու շատ ընտանիքների, առավել եւս` թիթեղյա տնակների ու այլ ժամանակավոր կացարանների սոցիալապես անապահով բնակիչների համար:
Գյումրու «Անի» թաղամասի 15-րդ փողոցը քաղաքի համայնքային ավագանու մարտի 12-ի որոշմամբ վերանվանվել է Ֆորարլբերգի փողոց` ի գնահատումն Շիրակի մարզկենտրոնի հետերկրաշարժյան վերականգնման գործում Ավստրիայի այդ վարչական շրջանի ունեցած նկատելի ներդրման: Այդ ներդրման առավել հայտնի արտահայտություններից են այստեղ կառուցված Ավստրիական թաղամասը, Ավստրիական մանկական հիվանդանոցը: Ավստրիացի հովանավորների միջոցով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարական կազմակերպությունը ...
«Համահայկական տոհմածառ նախագիծը» հայտարարում է ամենամեծ եւ ամենահին տոհմածառերի մրցույթ, որի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց պապերից հասած տոհմածառերը, իսկ որպես մրցանակ կստանան տոհմածառի անվճար ձեւավորման հնարավորություն: Ամեն մարդու համար շատ կարեւոր է իմանալ իր տոհմի պատմությունը, պահպանել այն եւ փոխանցել սերնդե սերունդ: Բոլոր ցանկացողներն իրենց տոհմածառերը կարող են ուղարկել ...
Այդ օրը Սբ Հովհաննես եկեղեցում հրաժեշտի տխրության ոգին էր իջել: Մարդկանց հոսքը չէր դարարում: Ծանոթ էին բոլորը, քանզի նույն զգացողության տրամադրությունն էր համակել ամենքին: Հավաքվածները լավագույններն էին իրենց ասպարեզներիՙ մտավորական, արվեստագետ, գիտնական, բժիշկ: Այստեղ էին նաեւ պետական-քաղաքական գործիչներ, երկրի ղեկավար դեմքերՙ անցյալի ու ներկայի: Խորհրդանշական էր եկեղեցում հանրապետության առաջին նախագահի ...
Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գրական խմբագիր Սեւան Դեյիրմենճյանի փոխանցմամբ, թատրոնի համաշխարհային օրվա առթիւ մի խումբ պոլսահայ դերասաններ ու արվեստասերներ այցելել են մեծ դերասան Պետրոս Ադամյանի շիրմին, որ գտնվում է Շիշլի թաղամասի կաթողիկե հայերի գերեզմանատանը: Նրանք ծաղկեփունջ են զետեղել Ադամյանի շիրիմին: Բաժանվել են Ադամյանի կենսագրության մասին թերթիկներ: Ընթերցվել է Ադամյանի մահվան կապակցությամբ ...
Ինչքան մեծ է արտիստը, նույնքան մեծ բան ունի սովորելու, եւ դրանում է նրա մեծությունը: «Ինքս շատ բան եմ սովորել... նույնիսկ փոքրերից եւ փոքրություն չեմ համարել այդ», մի առթիվ ասել է մեծ արտիստ Վահրամ Փափազյանը, որի ծննդյան 125 ամյակին էր նվիրված «Արտավազդ» մրցանակաբաշխությունը այս տարի:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ մարտի 30-ին եւ 31-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Candoco» պարի թատրոնի համերգը` «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ եւ նույն թատրոնի պարողների մասնակցությամբ «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությամբ: Ներառական պարի այս թատրոնը, որի կազմում ընդգրկված են նաեւ հաշմանդամություն ունեցող պարողներ, իրենց ներկայացումների ուժով հանդիսատեսի մոտ կոտրում ...
Վերջերս Թբիլիսիում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ըմբիշները: Մեր ազատոճայինները նվաճեցին մեկական ոսկե եւ արծաթե մեդալ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներն արժանացան մեկ ոսկե եւ 2 բրոնզե մեդալի:
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը մոտենում է ավարտին: Վերջնագծի մատույցներում պայքարի լարվածությունը հասել է գագաթնակետին: Հաղթողի գլխավոր հավակնորդների համար յուրաքանչյուր վրիպում կարող է ճակատագրական լինել:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքականների բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել:
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ շնորհավորել ու պարգեւներ է հանձնել Հայաստանի շախմատի դպրոցականների 7-րդ օլիմպիադայի երեւանյան փուլի մրցանակակիրներին: Քաղաքապետը ոսկե մեդալներն ու գավաթը հանձնել է մրցաշարի հաղթող Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի թիմին:
Ինչպես տեղեկացանք Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունից, Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում աչքի վնասվածք ստացած հայ բռնցքամարտիկի առողջական վիճակը նորմալ է: Արթուրը տեսողության հետ կապված որեւէ խնդիր չունի: Մենամարտից հետո նա բուժզննում էր անցել հիվանդանոցում եւ որեւէ լուրջ վնասվածք չէր հայտնաբերվել: Պարզապես ակնախոռոչն ուռել էր եւ փակել էր ակնաբիբը: Ներկայումս Արթուրը նույնիսկ ...
Լրատվամիջոցները շարունակում են տեղեկություններ հաղորդել Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին: Ըստ Sportbox.ru-ի, այժմ էլ հայ ֆուտբոլիստը հետաքրքրել է անգլիական «Լիվերպուլին»: Կայքի տեղեկացմամբ, Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն է: Ենթադրվում է, որ Անգլիայի 18-ակի չեմպիոնը «Շախտյորի» հետ բանակցությունները կսկսի ապրիլին կամ մայիսին: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25-30 մլն ...