«Արմավիա» ավիաընկերությունը երեկ իր սնանկացման մասին հետեւյալ հաղորդագրությունն է տարածել. «Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատել այլեւս անհնար է: Այդ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել (ապրիլի 1-ից) թռիչքները եւ սկսել սնանկացման գործընթացը: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, եւ մաղթում է նրանց ...
Մարտի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է. «Որոշ շրջանակներ շահարկում են Իսրայելի ներողությունը Թուրքիային»: Նա շրջանակների անունը չի տալիս, սակայն ակնհայտ է, որ ինքը ցանկատեսության արդյունքը հանդիսացող այդ ներողության հետ շահարկում է նաեւ վարչապետ Էրդողանի Գազայի հատված այցելելու հավանականությունը, քաջ իմանալով, որ դա առայժմ իրատեսական չէ: Ընդ որում շահարկելիս նա ...
Առաջիկա մի քանի օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 30-31-ին եւ ապրիլի 1-ին արեւելյան շրջաններումՙ ամպամածություն եւ մառախուղ:
Այսպիսով` երեկ Ազատության հրապարակում հնչած գլխավոր լուրն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի, Սուրբ Զատկի պատարագից հետո դադարեցնելու է իր հացադուլը: Այդ մասին հայտարարեց Ր. Հովհաննիսյանը: Կիրակի լրանում է նրա հացադուլի 22-րդ օրը` Սուրբ Հարության տոնի օրն ավարտելու է հավատի ու հայրենիքի համար իր «համեստ ծոմը»:
Մոտ մեկ շաբաթից կմեկնարկի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Մարտի 31-ն այն ժամկետն է, երբ ԿԸՀ-ում պետք է գրանցված լինեն մասնակցության հայտ եւ ցուցակներ ներկայացրած կուսակցություններից ու մեկ դաշինքից նրանք, որոնց փաստաթղթերը լիարժեք են: Օրինակ` մարտի 27-ին ԿԸՀ-ն թերի էր գտել «Առաքելություն» կուսակցության փաստաթղթերը եւ մինչեւ երեկվա ժամը ...
2012-ին Մալաթիայի Քյուրեջիք շրջանում տեղակայվել էր հակաօդային պաշտպանության համակարգ: Քանի որ Էրդողանի կառավարությունը դա պատճառաբանում էր ՆԱՏՕ-ի օբյեկտների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ, ուստի համակարգը վերագրվեց Հյուսիսատլանտյան դաշինքին: Մինչ ընդդիմությունը, մասնավորապես Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, բացականչում էր, թե համակարգը որեւէ առնչություն չունի ՆԱՏՕ-ի օբյեկտների հետ, տեղակայվել է Իսրայելին Իրանի հնարավոր հարձակումից պաշտպանելու առաջադրանքով, պարզվեց, ...
Սեւանա լիճը, որը ջրահավաք ավազանի երբեմնի Գեղամա երկիր անվանման շնորհիվ նաեւ Գեղամա լիճ է անվանվում, մշտապես է գտնվում հայության ուշադրության կենտրոնում: Երբ տասնամյակներ առաջ սկսված գործընթացների արդյունքում լճի ջրային հաշվեկշիռը էապես նվազեց, դրան էլ ավելացավ լիճ լցվող գետերի աղտոտված ջրերի խնդիրը, համազգային տագնապն ահագնացավ, եւ կազմավորվեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա ...
Երեկ դատարանի որոշմամբ Նուբարաշենի հուգեբուժարան է տեղափոխվել մարտի 22-ին ԱԺ-ի տարածք ծալովի դանակով ներխուժած Վրեժ Գալստյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ի անվտանգության ծառայակիցներին «Հիսուս Քրիստոս» ներկայացած Գալստյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Գալստյանը դատապարվել էր երկամսյա կալանավորման: Ըստ ԱԱԾ-իՙ նախկինում երկու ...
Չնայած արդարադատության նախարարությունում գրանցված են շուրջ 80 քաղաքական կուսակցություններ, այսօր քաղաքական դաշտում առավել ակտիվ են դրանցից վեցը: Հենց այս վեց կուսակցություններն են մասնակցելու ավագանու ընտրություններին (չհաշված ընտրագրավի փնտրտուքների մեջ գտնվող «Առաքելություն» կուսակցությունը), եւ հենց այս վեցն էին, որ անցյալ տարի մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, վեցն էլ հայտնվեցին խորհրդարանում: Տրամաբանորեն հիշյալ վեց ...
Հանրային լրագրության ակումբը երեկ կազմակերպել էր դասախոսություն «Համացանցային անվտանգություն. ինչպես պաշտպանել կայքը հնարավոր հարձակումներից» թեմայով: Լուսաբանելու համար դասախոսությանը հրավիրված էին նաեւ լրագրողները: Ըստ անոնսի` դասախոսությունը պետք է սկսվեր ժամը 17.00-ին, բայց սկսվեց կես ժամ ուշացումով, քանի որ մինչ այդ կազմակերպվեց հյուրասիրություն, ինչը բարեկիրթ մոտեցում էր, սակայն լրագրողների համար ժամը 17.00-ն ...
Ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի Հայաստան մուտք գործելու հարցը շարունակում է հասարակական քննարկումների առիթ մնալ: Երեկ «Մեդիա կենտրոնում» այս հարցի քննարկման համար հրավիրվել էին էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Հայրենական ապրանք ...
11-ամյա Սայադին հանդիպեցի սահմանամերձ Այգեպար գյուղում: Ավելի քան երկու ժամ գյուղում միասին շրջում էինք: Խնդրեցի պատմել գյուղի, բնակիչների ու նրանց խնդիրների մասին: Սայադը չմերժեց: Փոքրիկն ամեն ինչ գիտեր գյուղի մասին, գիտեր, թե ով քանի՞ երեխա ունի, ո՞ւմ բարեկամն է պատերազմի տարիներին մահացել ու ո՞ր գործարանը երբ է փլվել: Թեպետ Սայադն ...
Հումորը, եթե օգնում է կյանքը մի փոքր թեթեւացնելու, լարվածությունը թուլացնելու, ապա երգիծանքը անհրաժեշտ է մթնոլորտի «հավասարակշռությունը» պահելու համար, երեբեմն սուր, երբեմն չափազանցվածՙ տեսանելի դարձնելու այն, ինչը խանգարում, կոշտ խրվում է կյանքի ներդաշնակության մեջ:
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը քննարկեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը, որից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողներին: Նա տեղեկացրեց, որ գործկոմն էլ մերժել է դիմումը եւ Վարդան Մինասյանին վերահաստատել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի սկզբունքային մրցավեճը, որում հաջողության հասած շախմատիստը կշարունակեր պայքարն ուղեգրի համար: Ցավոք Արոնյանը կրկին անհաջող խաղաց` կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: Հայ գրոսմայստերը, որն ունի 6,5 միավոր, գործնականում զրկվեց 1-ին տեղը գրավելու հնարավորությունից: Իսկ ...
«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում իրենց մրցավեճն ավարտեցին սեղանի թենիսի հանրապետության կադետների եւ մինի կադետների առաջնությունների պարգեւները վիճարկող թենիսիստները: