RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1146, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Ի. Պ.

Հանրային լրագրության ակումբը երեկ կազմակերպել էր դասախոսություն «Համացանցային անվտանգություն. ինչպես պաշտպանել կայքը հնարավոր հարձակումներից» թեմայով: Լուսաբանելու համար դասախոսությանը հրավիրված էին նաեւ լրագրողները: Ըստ անոնսի` դասախոսությունը պետք է սկսվեր ժամը 17.00-ին, բայց սկսվեց կես ժամ ուշացումով, քանի որ մինչ այդ կազմակերպվեց հյուրասիրություն, ինչը բարեկիրթ մոտեցում էր, սակայն լրագրողների համար ժամը 17.00-ն արդեն իսկ ուշ ժամ էր, քանի որ պետք է հասցնեին պատրաստել լրատվություն: Ինչեւէ, միջոցառմանը մասնակցելու եկել էին հիմնականում ուսանողներ, որոնք ուսանում են համացանցային անվտանգությանն առնչվող առարկաներ: Սկզբում ինտերնետ անվտանգության փորձագետ, Պան Արմենիան Մեդիա գրուպի ՏՏ տնօրեն Ռուբեն Մուրադյանը ներկայացրեց վեբ կայքերի ռիսկերն ու կայքերն անվտանգ պահպանելու կանոնները, խիստ մասնագիտական կանոնները, տերմինները, որոնք լրագրողների համար, սակայն, մատչելի չեն: Իսկ «Lanar Service» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Սեւակ Հարությունյանը փորձեց ներկայացնել, թե այսօր կոնկրետ ինչ վիճակ է այս ենթակառուցվածքում, սակայն ենթակառուցվածքի հստակ պատկերը նրա բացատրությամբ այդպես էլ հասկանալի չդարձավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ