Արդեն մի քանի օր «Արմավիա» ավիաընկերությունը չվերթ չի իրականացնում: Ընկերության ներսում տիրող իրավիճակի մասին մենք չկարողացանք որեւէ տեղեկություն ստանալ: Ընկերության մամուլի խոսնակի բջջային հեռախոսը ողջ օրվա ընթացքում անջատված էր: Մեր ունեցած տեղեկություններովՙ «Արմավիան» պարտք է ոչ միայն օդանավակայաններին, այլեւ իր աշխատակիցներին:
Երեկ տեղի ունեցած հրեշավոր հանցագործությունը կարծես գալիս է լրացնելու նախընտրական շրջանից սկսված անհասկանալի դեպքերի շարքը. այսպես` ոչ մեկի համար այդպես էլ պարզ չէ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի շարժառիթը, նույն կերպ պարզ չէ, թե ի՞նչ կապ եւ էլի ի՞նչ շարժառիթ ուներ նախագահական ընտրարշավին մասնակցած մեկ թեկնածուի (էպոսագետ Վարրդան Սեդրակյանի) կազմակերպած ...
Դեռեւս 2012-ին հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից իրագործելի կրթական ու մշակութային նախաձեռնության մասին: Եվ այսօր արդեն աշխատանքներ են տարվում ՀԲԸՄ-ի Ստեփանակերտի մշակութային, կրթական ու արվեստի կենտրոնի` ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման ուղղությամբ:
Երեկ Բաքվի լրատվամիջոցների «թոփ»-նորությունը Քելբաջարի «օկուպացիայի» 20-րդ տարելիցն էր: Նախօրեին Իլհամ Ալիեւը կտրել էր հերթական «գետտո»-ի կարմիր ժապավենը եւ 600 «փախստական» ընտանիքի նոր բնակարաններ հատկացրել: Նա, իհարկե, չէր զլացել կրկին «համեմատել» Ադրբեջանի եւ Հայաստանի հնարավորությունները եւ «վստահեցնել, որ Ադրբեջանը կվերականգնի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը կվերաշինվեն»:
Իմ ծանոթ-բարեկամներից շատերն են հարցնում` ինչո՞ւ չեք մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Լինում են դեպքեր, որ չեմ էլ պատասխանում, սակայն, իսկապես, ինչո՞ւ Ռամկավար Ազատական կուսակցությունը չի մասնակցում այդ ընտրություններին: Միանշանակ պատասխանել կնշանակի ոչինչ չասել: Դրա համար կփորձեմ մի փոքր հանգամանալից ներկայացնել իրերի իսկական վիճակը:
Մարտի 21-ին Իմրալի կղզում կալանված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես էր եկել ուղերձով, որն ընթերցվեց քրդական շրջանակներում Հյուսիսային Քուրդիստանի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում: Ուղերձում նա զենքը վայր դնելու եւ Թորքիայի սահմաններից հեռանալու կոչ էր արել PKK-ի մարտիկներին:
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին որոշել է միջուկային մշակումների ասպարեզում չգերազանցել Իսրայելի որոշած սահմանագիծը: Այդ մասին հաղորդում է «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթըՙ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իսրայելի եւ եվրոպական երկրների ներկայացուցիչներին:
Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ու վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ:
Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ, լինի Երեւանում թե ամենահեռավոր գյուղում, մեկ գլխավոր ցանկություն ունի` լավ ապրել: Իհարկե, քաղաքաբնակը, առավելաբար` երեւանցին, կարող է այլ բաներ եւս հասկանալ «լավ ապրելու» մեջ, օրինակ` հնարավորություն ստանալ լավ մեքենա ունենալու, քաղաքում տեսնել ավելի շատ կանաչապատ տարածքներ, քաղաքի կենտրոնում ավելի քիչ փոշոտվել ու ցեխոտվել անվերջանալի շինհրապարակներից եւ ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը:
Մարտի 29 Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Ավա՜ղ, մասնագետներից բացի, դեռ քչերն են դա հասկանում, նույնիսկՙ պաշտոնյաների մեջ:
Միացյալ Նահանգների ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման ու շուկայի մրցունակության ծրագիրը եւ Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը երեկվանից մեկնարկել են «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» («BSSRC») կոչվող մի ծրագիր, որը նախատեսում է խթանել տնտեսական զարգացումը եւ համագործակցությունը Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի չորս երկրների` Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի 173 համայնքներում: Նախատեսվում է, որ հայաստանյան ...
Երեկ աուտիզմի միջազգային օրն էր: Orange հիմնադրամը եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում ամփոփեցին «Օգնենք աուտիզմով երեխաներին» բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն է նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանն ու միջամտությանը, աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին եւ նրանց ծնողներին խնդրին առնչվող մասնագետների իրազեկման, ինչպես նաեւ ախտորոշման եւ բուժման ...
Հաշվի առնելով տվյալ հարցի նկատմամբ առաջացած հանրային հետաքրքրությունըՙ «Վալլեքս» խմբի ընկերությունները երեկ հանդես եկան հետեւյալ պաշտոնական հայտարարությամբ.
Մայրաքաղաքի Yans երաժշտական ակումբում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը: Նախագծի երեւանյան շնորհանդեսի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ն:
Որեւէ խնդրի լուծում պահանջում է լիարժեք տեղեկացվածություն: Այդ տրամաբանության շրջանակներում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միաձայն որոշմամբ, 2008թ.-ից ապրիլի 2-ը հայտարարվել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր:
Ծնվել է 1930 թ. ապրիլի 1-ին Երեւանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. եւ ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ եւ այլն):
«Ուրիշների բարեկեցությունն ապահովել ցանկացողը առաջին հերթին դրանով իր բարեկեցությունն է ապահովում», Կոնֆուցիոսի այս խոսքերը գործունեության սկզբունք դարձրած Արգեն Արմենյան հիմնադրամ-հաստատությունը (նախագահՙ Վան Արմենյան), որը պաշտոնապես գրանցված է Կանադայում որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն, շարունակում է իր մարդասիրական աջակցությունները հայրենիքում բացահայտելու տաղանդավոր մանուկներին:
«Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպությունը եւ «Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան ստուդիան երկուշաբթի երեկոյան «Ծիլ Բուսացի» հարկի տակ կազմակերպել էին միջոցառում նվիրված Հարության ու հնդկական Հոլիի տոներին: Հոլին Հնդկաստանում գույների տոն է, որի ժամանակ մարդիկ միմյանց վրա շաղ են տալիս գունավոր փոշի:
Այդ օրը լեփ-լեցուն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը: Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի Գեւորգ Դաբաղյանի դուդուկի դասարանի ուսանող Արսեն Պետրոսյանը, արձագանքելով վրացահայ շնորհալի երգիչ Ռուբեն Ոսկանյանի մտահղացմանը, իր մասնակցությունն էր բերել սիրիահայերի օգնության բարեգործական ծրագրին եւ Թբիլիսիում հանդես գալ մենահամերգով:
Pink Floyd եւ EMI ձայնագրման ստուդիան մարտի 24-ին նշեցին խմբի «The Dark Side of The Moon» («Լուսնի մութ կողմը») լեգենդար ալբոմի 40-ամյակը: Այս առիթով հետաքրքրական ակցիա կազմակերպվեց. լեյբլըՙ կոչ արեց հանրահայտ ռոք խմբի երկրպագուներին համախմբվելՙ ծածկելու լուսնի վիրտուալ մակերեսը սեւ-մութ գույնով: Գաղափարն այն էր, որ մեկ օրվա ընթացքում (մարտի 24) ...
Երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էր գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորը: Նրա իսկական անուն-ազգանունը Նորայր Միքայելյան է: Հանդիպմանը ներկա մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը նշեց, որ Գերմանիայում ներկա է գտնվել հայ բռնցքամարտիկի անցկացրած մի քանի մենամարտերին ու նրա մասին տեսանյութ է պատրաստել: Ըստ Թադեւոսյանի, գերմանական մամուլն անդրադառնալով ...
Ռուսաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Եկատերինբուրգի «Ուրալը» 2-0 հաշվով հաղթելով «Տոմին», 55 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Թիմի հաղթանակն ապահովեցին Էդգար Մանուչարյանի խփած 2 գոլերը: Արդեն 7-րդ րոպեին Էդգարը գլխի հարվածով բացեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավարտին 2-րդ գոլը խփեց: Ընթացիկ առաջնությունում Մանուչարյանն «Ուրալի» կազմում ընդամենը ...
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Մարտի համեմատ, Լեւոն Արոնյանը պահպանել է 2809 վարկանիշը, սակայն շրջանցել է Վլադիմիր Կրամնիկինՙ տեղափոխվելով 2-րդ հորիզոնական: Վերջինս վարկանիշը նվազեցրել է 9-ով եւ 2801 գործակցով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Իսկ դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը պահպանել է 2872 վարկանիշը:
«Շախտյորի» պաշտոնական կայքում ամփոփվել են մարտի լավագույն ֆուտբոլիստի ընտրության համար անցկացված քվեարկության արդյունքները: Այս անգամ էլ Հենրիխ Մխիթարյանը մրցակցությունից դուրս էր: Նա ճանաչվել է մարտի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությանը մասնակցած 1316 ֆուտբոլասերներից 478-ը (36,32 տոկոսը) իրենց ձայնը տվել են հայ ֆուտբոլիստին: Իհարկե, կարելի է ենթադրել, որ ինչպես միշտ, այդ ֆուտբոլասերների մեծամասնությունը ...
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում երեկ «Փյունիկը» Կապանում 1-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»: Հանդիպմանը ելքը վճռեց 27-րդ րոպեին Դավիթ Զաքարյանի խփած միակ գնդակը: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Երեւանում: