ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է «Շախտյորի» պաշտոնական կայքում ամփոփվել են մարտի լավագույն ֆուտբոլիստի ընտրության համար անցկացված քվեարկության արդյունքները: Այս անգամ էլ Հենրիխ Մխիթարյանը մրցակցությունից դուրս էր: Նա ճանաչվել է մարտի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությանը մասնակցած 1316 ֆուտբոլասերներից 478-ը (36,32 տոկոսը) իրենց ձայնը տվել են հայ ֆուտբոլիստին: Իհարկե, կարելի է ենթադրել, որ ինչպես միշտ, այդ ֆուտբոլասերների մեծամասնությունը հայեր են: 2-րդ տեղը զբաղեցրած բրազիլացի Ֆեռնանդինյոն 410 ձայն է ստացել (31,16 տոկոսը): Լավագույն եռյակը եզրափակել է «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան: Նրա օգտին քվեարկել է 80 ֆուտբոլասեր (6,08 տոկոս): Սակայն այս արդյունքները միայն մրցույթի մի մասն են կազմում: Այժմ իրենց կարծիքը պետք է հայտնեն «Շախտյորի» 10 վետերանները, ինչպես նաեւ նույնքան մարզական լրագրողները: Միայն դրանից հետո հայտնի կդառնա մրցույթի հաղթողը: |