RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1949, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ՍՆԱՆԿ «ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՈՒ ԲԱՐԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

Հ. Հ.

Արդեն մի քանի օր «Արմավիա» ավիաընկերությունը չվերթ չի իրականացնում: Ընկերության ներսում տիրող իրավիճակի մասին մենք չկարողացանք որեւէ տեղեկություն ստանալ: Ընկերության մամուլի խոսնակի բջջային հեռախոսը ողջ օրվա ընթացքում անջատված էր: Մեր ունեցած տեղեկություններովՙ «Արմավիան» պարտք է ոչ միայն օդանավակայաններին, այլեւ իր աշխատակիցներին:

Արդեն երկու օր ավիաընկերության օդաչուները գործադուլ են հայտարարել, դեպի Մոսկվա, Ռոստով, Կրասնոդար եւ այլ ուղղություններով չվերթեր չեն իրականացվում: «Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիա»-ի գրասենյակը փակ է, իսկ ուղեւորներին ընկերությունը որեւէ հստակ պատասխան չի տալիս:

«Արմավիա»-ի ճակատագիրը կանխատեսելի էր դեռ նախորդ տարվանից, երբ ընկերությունը պարտքերի պատճառով անընդհատ հայտնվում էր տհաճ իրավիճակում: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչ լուծում կտրվի այն քաղաքացիների խնդրին, ովքեր «Արմավիա»-ից տոմս են գնել ու կանգնել փաստի առաջ:

Երեկ ավելի քան 30 քաղաքացիներ կառավարության շենքի առաջ բողոքում էին արդեն նախկին ազգային փոխադրողի գործունեությունից: Պարզվում է, որ ընկերությունն իրենց, չի բացառվումՙ նաեւ իրենց նման մի քանի հարյուր մարդկանց, կոպիտ ասած, «գցել է», որովհետեւ թռիչքներ չի իրականացնում, իսկ վաճառված տոմսերը հետ չեն ընդունվում:

Երեկ քաղաքացիները նամակով դիմեցին վարչապետ Տիգրան Սարգսյանինՙ խնդրելով միջնորդել, որ իրենց գնած տոմսերի գումարը վերադարձվի: Քաղաքացիները պատմում էին, որ իրենց զանգերին ոչ ոք չի պատասխանում, գրասենյակում մարդ չկա, դուռը կողպած է: Նրանք «Արմավիա»-ից պահանջում են կամ տոմսերը հետ վերցնել, կամ չվերթեր իրականացնել:

«Արմավիա»-ից տուժած քաղաքացիները երեկ դիմել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Նրանց տեղեկացրել են, որ մեկ ամսվա ընթացքում հարցը լուծում կստանա:

Թե որքան է կազմում ընկերության ընդհանուր պարտքը արտասահմանյան օդանավակայաններինՙ հայտնի չէ: Երեկ ռուսական lenta.ru կայքը հրապարակել է «Ռոսավիացիա» ընկերության հաղորդագրությունը, համաձայն որի «Արմավիան» ռուսական ընկերություններին 54,2 միլիոն ռուբլու պարտք ունի: Գումարի առյուծի բաժինըՙ 44,3 միլիոն ռուբլի, հայկական ընկերությունը պարտք է մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանին, եւս մեկ միլիոնՙ «Սոչի» եւ «Կրասնոդար» օդանավակայաններին: Արդեն նախկին ազգային փոխադրողը պարտավորություններ ունի «Ռոսավիացիայի նկատմամբՙ 2013-ի հունվարի ավիանավիգացիոն ծառայությունների դիմաց 288 000 դոլար ընդհանուր գումարի չափով:

Հիշեցնենք, որ «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթերն ու սկսում սնանկացման գործընթացը:

Այս խնդրի մասին կարդալ նաեւ 4-րդ էջում վերլուծական հոդվածըՙ «Արմավիայի» սնանկացման համընդհանուր հետեւանքների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ