Կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել «Զբաղվածության մասին» օրենքի հայեցակարգը, որով առաջարկվում է զբաղվածության քաղաքականության մշակման եւ իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները:
Մարտի 30-ին Բաքվում անցկացվել է «գիտաժողով», որը, ոչ ավել, ոչ պակաս, անվանված էր «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը»: Միջոցառման գլխավոր «նյուզ-մեյքերը» արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն էր, որն էլ հնչեցրել է հիմնական կարգախոսը. «Իրանը որպես պետություն ապագա չունի, հարկ է այսօրվանից սկսել միավորման նախապատրաստական աշխատանքները»:
Նախորդ համարում տեղեկացրել էինք Երեւան-Վան թռիչքը վերջին պահին չեղյալ հայտարարելու թուրքական կողմի որոշման մասին: Թեեւ CNN-turk-ը որոշմանն անդրադարձել էր ապրիլի 2-ին, սակայն դա ընդունվել է մարտի 30-ին, իսկ պատասխանը չի ուշացել: Թուրքական էլեկտրոնային մամուլի վկայությամբՙ երեկ Բաքուն, ի դեմս արտգործնախարության խոսնակ Էլման Աբդուլաեւի, թռիչքը չեղյալ հայտարարելու առթիվ շնորհակալություն է հայտնել ...
Ըստ Հայաստանի ոստիկանության կայքէջի` ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով երեկվա դրությամբ կար երկու կասկածյալ` Պռոշյանի բնակիչներ, 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը եւ 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:
Դեռեւս անցյալ տարվանից պարզ էր, որ Ազգային գրադարանում կատարված վերանորոգման ընթացքում եղել են «ատկատներ»: Սկզբում մամուլը հրապարակեց, թե հափշտակումների գումարների կազմել են 700 միլիոն դրամ, սակայն հետագայում այս թիվը հերքվեց եւ հրապարակվեց, որ եղել է 20 միլիոն դրամի հափշտակում: Սակայն նա, ով պատասխանատու էր գումարի ճիշտ օգտագործման համար եւ պետք ...
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ապրիլի 9-ին ներկա կգտնվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Հայաստանում է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ, հանրային դիվանագիտության եւ մամուլի գլխավոր վարչության ղեկավար Ռամին Մեհմանփարասթը, որը Հայաստանում Իրանի դեսպանի եւ այլ պաշտոնյաների ու իրանցի լրագրողների հետ հանդիպել է արտաքին գործերի ...
Օրերս Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի բանտարկյալ առաջնորդ Աբդուլլա Օջալանը ծննդյան օրվա կապակցությամբ ստացել է բազում շնորհավորանքներ: Դրանք Օջալանին առիթ են տվել, որ արձագանքի պատասխան նամակով, որը քուրդ ժողովրդի համար պատգամի բնույթ է կրում:
Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական haqqin.az կայքում հանրաճանաճ լրագրող Էյնուլահ Ֆաթուլաեւը, որը հայտնի է մասնավորաբար Խոջալուի մասին ունեցած «հակաադրբեջանական» տեղեկություններով ու դրանց բարձրաձայնման հետեւանքով` մի քանի տարի բանտում անցկացրած լինելով, աղմկահարույց հոդված էր հեղինակել, որ Ադրբեջանում գործող ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) Ադրբեջանում հեղափոխություն անելու համար պատրաստ է տրամադրել 2 մլն ...
ՀՀ բնապահպանության նախարարության լրատվության բաժնից «Ազգին» տեղեկացրին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Դեռեւս 2011 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներ էին սկսվել «Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում` «Էմերալդ ցանցը» Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Անդրադառնալով մարտի 26-28-ը իր գլխավորած պատվիրակության` Լեհաստանի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եղել են առավելապես արդյունավետ եւ մեծապես կնպաստեն մի շարք ...
Հայաստանի եւ ամբողջությամբ վերցրած Հարավային Կովկասի համար վերջին քսան տարիներին առանձնակի հետաքրքրություն են ներկայացրել տարածաշրջանի երկու խոշոր հարեւաններիՙ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել դեռեւս 1701 թվականին: Սակայն պատմաբանները կվկայեն, որ ռուս-թուրքական հակամարտությունը 18-րդ դ.-ից մինչեւ «սառը պատերազմի» ավարտը եղել է բարդ եւ գերզգայուն հարաբերությունների ...
Երեկ երեկոյան Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 33 կամ հայտնի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ բողոքի գործողության էին եկել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանց նպատակը նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելն էր եւ իրենց խոսքով, իրենց բողոքը իրենց ընտրած նախագահին հասցնելը, քանի որ ուրիշ ոչ մեկին նրանք այլեւս չեն հավատում: ...
Կարելի՞ է երեւակայել որ Ս. Զատկուան առիթով Պատարագ տեղի չունենայ Տիգրանակերտի (Դիարբեքիր, Թուրքիա) վերանորոգուած Ս. Կիրակոս եկեղեցւոյ մէջ: Մամուլին մէջ տրուած է սա բացատրութիւնը, թէ նկատի ունենալով, որ բոլոր եկեղեցականներն ալ Ս. Զատկուան տօնին առիթով զբաղած էին իրենց ծխական եկեղեցիներով, կարելի չէր եղած եկեղեցական մը ուղարկել Ս. Պատարագ մատուցանելու համար: ...
Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային Gallup կենտրոնի ուսումնասիրությունների տվյալներին, մեզանում, որպես կանոն, կասկածում է ընդդիմությունը: Օրինակ, երբ հիշյալ կազմակերպությունը նախագահական (կամ որեւէ այլ) ընտրություններից առաջ հրապարակում է իր ուսումնասիրությունների արդյունքները, որ գործող նախագահը կամ իշխանությունը վերընտրվելու են, ընդդիմությունն անմիջապես արձագանքում է «բացահայտ կեղծիքին», կամ երբ նույն Gallup-ի ոչ վաղ անցյալի ուսումնասիրություններից ...
Հոգեկան բաւարարութիւն է այլեւս ներկայ գտնուիլ դաշնակահար Կարինէ Պօղոսեանի համերգներուն: Ան ստեղծած է կապը իր եւ հանդիսատեսին միջեւ: Արդէն դարձած է վարպետը անոր: Եւ որքան ներկայ կը գտնուին երաժշտասէրներ իր մենահամերգներուն, կ՛ունենան նոյն հարազատութեան փոխադարձ զգացումները իր եւ իր արուեստին նկատմամբ: Աղուորը այն է, որ իրեն համար չի նուագեր, որպէս ...
Եվ այդպես էլ չեմ հասկանում` այդ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով է «սեւաչյա» մեր բանաստեղծը կարողացել ժողովրդի հավաքական արգանդը հատել ու երկու թխլիկների միջոցով բարբառել իր իսկ սրտինն ու մտքինը... Չգիտեմ, բայց, երեւի թե, բանաստեղծական հանճարի ուժը բավական ազդու է եղել, կամ էլ` Հանճարներն են նրան մեծացրել ու գոտեպնդել... Բայց արգա՞նդը հատեց ...
Հայաստանի եւ աշխարհի 30 երկրների հինգից հիսունմեկ տարեկան 2415 կատարողներ են մասնակցության հայտ ներկայացրել երաժիշտ-կատարողների Գյումրու հինգերորդ միջազգային մրցույթ-փառատոնին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 10-ին, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Այս տարվա փառատոնը, որի կազմակերպիչներն են «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի պետական երաժշտանոցի Գյումրու ...
Երբ փորձում էի հասկանալ, թե ինչ թեմայով է կարելի հռետորական ելույթ պատրաստել, հասկացա, որ պետք է գրել այն երեւույթի ու զգացմունքի մասին, որը քեզ հարազատ է, որի մասին կարող ես ազատորեն խոսել: Իսկ ես տվյալ պահին կարոտ էի զգում... կարոտ ինձ համար անծանոթ ծանոթների նկատմամբ:
Երեկ Հայաստանի գրողների միության կլոր սրահում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը վավերացրեց եռակողմ համաձայնագիր Հայաստանի Նկարիչների միության եւ Հայաստանի Գրողների միության հետ: Ըստ համաձայնագրի, կողմերը (ի դեմս Վանուշ Շերմազանյանի, Կարեն Աղամյանի եւ Լեւոն Անանյանի) պարտավորվելու են Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման, ամրակայման եւ վերականգնման համար իրենց ներդրումն ու աջակցությունը ցուցաբերել:
Կալիֆոռնիայի փորձագետները համացանցից օգտվողներին նախազգուշացրել են, որ հայտնվել է նոր վիրուս, որն իրեն ներկայացնում է իբրեւ Facebook սոցիալական ցանցի էջ:
Երեկ տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի «Ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, ինչպես նաեւ իր պատրաստած կոլաժների ցուցահանդեսը:
Ռուսաստանի պրեմիեր լիգան championat.com կայքի հետ համատեղ ամեն ամիս քվեարկության միջոցով որոշում է առաջնության լավագույն ֆուտբոլիստին: Մարտ ամսվա արդյունքներով ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է 2-րդը: Նա վաստակել է 11 միավորՙ 7-ով զիջելով լավագույնի տիտղոսին արժանացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի բրազիլացի հարձակվող Վագներ Լավին: Լավագույն եռյակը եզրափակել է ...
Այսօր ժամը 15-ին Երեւանի խուլերի միավորման պալատի մարզասրահում կսկսվի Հայաստանի եւ Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական մրցախաղը: Ուշագրավ է, որ հանդիպման գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:
Սիդնեյի շախմատի մրցաշարի 2-րդ տուրում ավստրալահայ Արմեն Այվազյանը պարտվեց Ջուլիան Քուանին, իսկ հաջորդ պարտիան ոչ-ոքի ավարտեց Հարի Պրեսի հետ: Տեղեկացնենք, որ մրցումների պաշտոնական կայքում սխալ էր տեղի ունեցել: Իրականում Այվազյանը մեկնարկային տուրում ոչ թե հաղթել, այլ պարտվել է Հովե Ուիլյամին: Այնպես որ 3 տուրից հետո հայ շախմատիստը կես միավորով 68 ...
Սամբոյի միջազգային ֆեդերացիան իր 75-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայտ է ներկայացրել ՄՕԿ օլիմպիական մարզաձեւ դառնալու համար: Այդ հարցը կքննարկվի մայիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՄՕԿ-ի գործկոմի առաջիկա նիստում: