Փակ սրահներում մասսայական տեսարանների, արարողությունների սիրահարները այսօր կարող են լինել Մարզահամերգային համալիրում, իսկ եթե ցանկություն կա բացօթյա գրեթե նույն արարողության ականատեսը լինելու, ապա, խնդրեմ, Ազատության հրապարակ. ճիշտ ժամը 12-ին հրապարակում ու համալիրում տեղի կունենան միեւնույն արարողությունները, ու այնպես չէ, որ համալիրում տեղի ունեցածն ուղիղ եթերով կցուցադրեն հրապարակում. հրապարակն ի՛ր երդումը ...
Կիրակի ցերեկըՙ ժամը 4-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարությունից ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքումՙ ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանն ու 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը: Ռուսական ռազմակայանը գտնվում է գյուղի տարածքի ...
Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի նախահագության նիստերի դահլիճում գումարվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին նիստըՙ Հայաստանում պաշտոնապես գրանցվելուց հետո: Կոնգրեսի հիմնադիր նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ գումարված նիստի օրակարգում առաջին հարցը վերաբերում էր ստեղծագործական-մշակութային ամենամյա մրցույթների կազմակերպմանըՙ արդեն համահայկական տարողությամբ: Նիստը վարող Արամ Գ. Սարգսյանի բացման խոսքից հետո արտահայտվեցին Հայաստանի ստեղծագործական գրեթե բոլոր ...
Անցյալ ամառվանից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը բնակվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հրապարակել է ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերի նոր, խոշոր խմբաքանակ: Խոսքը ավելի քան 2 միլիոն վավերագրերի մասին է, որոնք վերաբերում են 1973-1976 թթ. եւ ներառում են պետքարտուղար Հենրի Քիսինջերի նամակագրությանը:
Խոսքը Իսմայիլիի շրջանի Իվանովկա գյուղում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած դեպքերի մասին է: Ըստ տեղեկություններիՙ գյուղի մի խումբ բնակիչներ «հարձակվել են գործադիր իշխանության ներկայացուցչի տան վրա, քարկոծել», որից հետո ոստիկանները գյուղը շրջափակել եւ մարդկանց հանդեպ հաշվեհարդար են տեսել: Կան տասնյակ ձերբակալվածներ: Իսմայիլիի գործադիր իշխանությունում միջադեպը բացատրել են «գյուղական դիսկոտեկան փակելու ...
Այս թեմայով քննարկում կկայանա ապրիլի 9-ին ժամը 18-22-ը Էսսենի Ֆոլկվանգ թանգարանում։ Ռուրի գիտությունների ֆորումի, Էսսենի մշակութագիտական ինստիտուտի, Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի, Ֆոլկվանգ թանգարանի, Բոխումի Ռուր համալսարանի միջերկրածովյան ուսմանց կենտրոնի հետ համատեղ կազմակերպված հիշյալ քննարկմանը մասնակցելու են թանգարանի տնօրեն դոկտոր Թոբիա Բեցցոլան, Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտոր ...
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառնությունը տրամաբանորեն արձագանքվում է կողմերի լրատվական դաշտում: Մինչեւ վերջերս այստեղ նախաձեռնողականությունը պատկանում էր Ադրբեջանին: Ինչպես ցույց են տալիս զարգացումները, ռուսաստանյան լրատվամիջոցները որոշել են հակադարձել: Սանկտ Պետերբուրգի repin.info-ն ծավալուն հրապարակում է արել «Ռուսներն Ադրբեջանում եւ ադրբեջանցիներն Ռուսաստանում. ո՞վ է լավ ապրում» խորագրով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական հոլովակում նշվում է, որ 14 վերգետնյա անցումներ են կառուցվել քաղաքապետարանի կողմից Երեւանում: Երեւի կարիք չկա նշելու, թե ի՞նչ կարեւոր են դրանք անվտանգ երթեւեկություն ապահովելու առումով: Մեր թերթում անդրադարձել ենք այս թեմայինՙ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ վերոնշյալ անցումները կառուցվում են առանց ծածկերի, ինչն առնվազն անհասկանալի է: ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր գարնանային նստաշրջանում, որ տեղի կունենա ապրիլի 22-26-ը Ստրասբուրգում, պատրաստվում է քննարկել Հայաստանում նախագահի ընտրությունների դիտարկման արդյունքները, որոնք ներկայացնելու է նորվեգացի վեհաժողովական Քերին Ուոլդսեթը: Հայաստանի ընտրություններին առնչվող հարցի քննարկումը նախատեսված է նստաշրջանի հենց առաջին օրը, սակայն առայժմ քննարկման նյութ զեկույցը դեռեւս հասանելի չէ:
Ըստ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության` նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվումՙ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը` կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ: Նման պարագայում ՀՀ ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր ...
Արձագանքելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը ուղղված հարցումներին` նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց:
Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսի դաշնային-շրջանային դատարանը որոշում էր ընդունել անցյալ ամիս թուրքական կառավարության դեմ բացված մի հայցի առնչությամբ, որը սխալ մեկնաբանության հետեւանքով պարտություն էր համարվել հայցվոր կողմի համար: Իրականում դա հաղթանակ էր, եւ դատարանը, ըստ Վարդգես Եղիայանի իրավաբանական գրասենյակից ստացված հաղորդագրության, համաձայն է հայ հայցվորների այն պնդումներին, որ թուրքական ...
Արամ Մարգարյանը ավստրալահայ էՙ Սիդնեյից: Արձակուրդն անցկացնելու նպատակով մեկնել է Իսպանիա, Վալենսիա, որտեղ մի երեկո իր բուսակեր ընկերուհու հետ համապատասխան ռեստորան որոնելիս հանկարծակի, իր խոսքերովՙ «ուրտեղէ՞ն ուր», հայտնաբերել է «Բոկադիլլո» եւ «Արմենիա» վերտառություններով հայտարարություն մի ռեստորանի գովազդային վահանակում:
Ապրիլի 6-ին Ստրասբուրգի քաղաքային երաժշտության դահլիճում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում եւ Ֆրանսիայում սահմանափակ կարողությունների տեր երեխաներին:
Տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության վատ վիճակը հաստատուն է դառնում, հարուցելով մի շարք վերլուծաբանների տագնապալի գնահատումները: Նման պայմաններում ազգային ջերմ հայրենասիրությամբ տոգորված սփյուռքի մասնավոր ներդնողների ֆինանսական աջակցության կշիռը էական է, չնայած այդ օգնությունը միեւնույն ժամանակ կախման մեջ է դնում Հայաստանին: Այդ տնտեսական օժանդակության ծավալը դժվար է հաշվարկել, բայց անչափ նշանակալի է ...
2013 թվականի մարտին Կիեւի «E» գրախանութում տեղի ունեցավ հայ անվանի գրող Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի շնորհանդեսը: Այն տպագրել է Լվովի «Սրիբնե սլովո» հրատարակչությունըՙ ՀՀ մշակույթի նախարարության «Համատեղ ծրագրեր» շրջանակում` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:
Ապրիլի 10-ին` ժամը 17.30-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի հայ նկարիչների գեղանկարների ցուցահանդեսը «Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» խորագրով: Ցուցադրվելու են Անատոլի Ավետյանի, Վարդան Ավետյանի, Սուրեն Խորենյանի եւ Վլադիմիր Սիմոնյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, որը լրացավ անցյալ տարի, եւ ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ ապրիլի ...
Այսօր ժամը 14:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծիր քո պատմությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված ընտանիքների եւ դպրոցականների համար:
Հենրիխ Մխիթարյանի խփած 2 գոլերը 2-1 հաշվով հաղթանակ պարգեւեցին «Շախտյորին» Կիեւի «Դինամոյի» հետ կայացած Ուկրաինայի առաջնության սկզբունքային խաղում: Հենրիխն ավելի ամրապնդեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի իր դիրքըՙ գոլերի թիվը հասցնելով 21-ի: Նա կրկնեց «Շախտյորի» մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը, որը պատկանում էր թիմի նախկին խաղացողներ Օլեգ Մատվեեւին (1996/97) եւ Անդրեյ Վորոբեյին ...
Հունաստանի Սալոնիկ եւ Ռուսաստանի Տվեր քաղաքներում զուգահեռաբար անցկացվում են երիտասարդների եւ պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական խաղարկությունները:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրում ուշադրության կենտրոնում չեմպիոնի տիտղոսի 2 հավակնորդներ «Միկայի» եւ «Շիրակի» մրցավեճն էր: Այդ խաղում հաղթանակի գինը չափազանց բարձր էր: «Շիրակի» հաղթանակի դեպքում գյումրեցիները գործնականում կապահովեին ոսկե մեդալներըՙ «Միկայից» միավորների տարբերությունը հասցնելով 7-ի: Իսկ եթե հաղթեր «Միկան», ապա միավորների տարբերությունը կհասներ նվազագույնի ու պայքարը չեմպիոնի ...
Դուբայում մեկնարկած շեյխի գավաթի 15-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստներ: Մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Վլադիմիր Հակոբյանը մեկնարկային տուրում հաղթեց սուդանցի Սամիր Նադիրին: Հաղթանակով մեկնարկեց նաեւ Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով գերմանացի Յադե Շմիդտին: Տիգրան Պետրոսյանն առավելության հասավ գերմանացի Բիրգեր Վենզելի նկատմամբ, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց Սամյուկթա Հարիկրիշնային: Հաջող էր ...
Շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունում Սերգեյ Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմի կազմում հաղթանակով սկսեց մրցաշարըՙ հաղթելով ուկրաինացի Անդրեյ Զոնթախին: Մովսիսյանի թիմը 5-1 հաշվով հաղթեց «Պերսպեկտիվային»: Վերջինիս կազմում հանդես եկող Արթուր Գաբրիելյանը պարտվեց Լեյնիեր Դոմինգուեսին, իսկ Գոռ Հայրապետյանը զիջեց Վադիմ Զվյագինցեւին:
«Գրանդ սպորտ» մարզահամալիրի դահլիճում ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի-ֆուտբոլի 4-րդ մրցաշարը: Եզրափակչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի` 3-3, իսկ հետխաղյա 5-մետրանոցներում ավելի դիպուկ էին «Մեդիամաքսի» խաղացողները, ովքեր եւ արժանացան գլխավոր մրցանակին` «ՎիվաՍել-ՄՏՍ-2013 գավաթին»: 3-րդ տեղը գրավեց news.am կայքի թիմը: