RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1744, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄՐՑԱՎԵՃԸ ԿՐԿԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԹՈՂԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրում ուշադրության կենտրոնում չեմպիոնի տիտղոսի 2 հավակնորդներ «Միկայի» եւ «Շիրակի» մրցավեճն էր: Այդ խաղում հաղթանակի գինը չափազանց բարձր էր: «Շիրակի» հաղթանակի դեպքում գյումրեցիները գործնականում կապահովեին ոսկե մեդալներըՙ «Միկայից» միավորների տարբերությունը հասցնելով 7-ի: Իսկ եթե հաղթեր «Միկան», ապա միավորների տարբերությունը կհասներ նվազագույնի ու պայքարը չեմպիոնի տիտղոսի համար չափազանց կսրվեր:

Մրցակիցներն ընդամենը 4 օր առաջ նույն «Միկա» մարզադաշտում գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումն էին անցկացրել: Դժգույն այդ խաղում «Շիրակը» հաղթել էր 1-0 հաշվով:

Առաջնության հանդիպումն էլ էականորեն չտարբերվեց գավաթային մրցավեճից: Դարձյալ ֆուտբոլասերներն ականատես եղան դժգույն խաղի, որում 2 թիմերի ֆուտբոլիստներն էլ գործում էին սխալներով: Եթե «Շիրակին» ձեռնտու էր նույնիսկ ոչ-ոքին, ապա «Միկային» մրցաշարային իրավիճակը ստիպում էր ակտիվ խաղ ցուցադրել հաղթանակի հասնելու համար: Սակայն «Միկայի» գործողություններում այս անգամ էլ հստակությունը պակասում էր: Այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Հաղթանակին ավելի մոտ էր «Շիրակը», սակայն Լամին Լի Յորոն նպաստավոր դիրքից վրիպեց: «Շիրակը» պահպանեց 4 միավորի առավելությունը եւ շարունակում է հավակնել ոսկե մեդալներին:

Պայքարը թեժացավ բրոնզե մեդալների համար: «Փյունիկը», որ գարնանը 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել առաջնությունում, չկարողացավ շարունակել հաղթարշավը: Աբովյանում թեեւ «Փյունիկն» առաջինը գրավեց «Ուլիսի» դարպասը, բայց Սարգիս Բալոյանի խփած գոլը հաղթական չդարձավ: 2-րդ խաղակեսում նախկին փյունիկցի Արտակ Անդրիկյանն «Ուլիսին» փրկեց պարտությունիցՙ 1-1:

Միավորների կորուստ ունեցավ նաեւ բրոնզե մեդալների մյուս հավակնորդ Կապանի «Գանձասարը»: Աբովյանում արարատցիները շատ հաջող անցկացրին հանդիպումը: Առաջին խաղակեսում Խորեն Վերանյանն առաջ մղեց արարատցիներին, իսկ ընդմիջումից քիչ անց Գեւորգ Նռանյանը կրկնապատկեց հաշիվը: Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշիվըՙ 2-1: Աչքի ընկավ թիմի լեգեոնական Ուիլյամ Պոտակերը:

«Արարատը» շատ կարեւոր հաղթանակ տոնեց եւ վերջապես հեռացավ 8-րդ հորիզոնականից: Վերջին տեղում հայտնվեց «Բանանցը», որն Արարատում 0-1 հաշվով զիջեց «Իմպուլսին»: Միակ գոլի հեղինակը Նորայր Գյոզալյանն էր, որին վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվն առաջնության գարնանային հատվածում: Այդ հաղթանակի շնորհիվ «Իմպուլսն» ընդհուպ մոտեցավ «Փյունիկին» ու «Գանձասարին»:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Շիրակ36228660-3574
2. Միկա36217852-3670
3. Փյունիկ361751460-4756
4. Գանձասար3615101140-3255
5. Իմպուլս361661461-5554
6. Ուլիս369101735-4637
7. Արարատ36842424-6128
8. Բանանց364141833-5326

Ռմբարկուները

Նորայր Գյոզալյան«Իմպուլս»21
Ֆոֆանա Բեկո«Շիրակ»14
Սեմյոն Մուրադյան«Միկա»14
Լամին Լի Յորո«Շիրակ»13
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»12
Վիուլեն Այվազյան«Փյունիկ»11
Արսեն Բալաբեկյան «Ուլիս»10
Կամո Հովհաննիսյան«Փյունիկ»10

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ