Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ նախագահի պարտականությունները ստանձնեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ազատության հրապարակում բավական ստվար հանրահավաքավորների հետ առանց Ավետարանի ժողովրդի հետ կրկնաբերան երդվեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ստամբուլում քննարկումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, ու վերջինս էլ այդ հանդիպումից հետո հայտարարություններ էր արել` անդրադառնալով Հայաստանին ու ղարաբաղյան բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի գործընթացին:
2013-ի Հայաստանի պետական բյուջեն պետք է գերազանցի 1 տրիլիոն դրամի սահմանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարության առջեւ խնդիր էր դրված լրացուցիչ 102 մլրդ դրամ եկամուտներ հավաքել, ինչին շատերը թերահավատորեն էին վերաբերվում: Այդուհանդերձ, այդ ծրագրային խնդիրը կատարվեց` ինչպես տնտեսական աճի, այնպես էլ հարկերի հավաքման ցուցանիշի ավելացման շնորհիվ: Իրականում 102 մլրդ դրամ ...
Օտտավայից (Կանադա) Սարգիս Ասատուրյանը «Ազգին» տեղեկացնում է, որ The Canadian Press-ին տված հարցազրույցում այդ երկրում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին հայտարարել է, որ օսմանյան թուրքերի կողմից հայերի սպանդը ցեղասպանություն որակելու վերաբերյալ վարչապետ Ստեֆան Հարփերի կառավարության որոշումը կարող է խոչընդոտել երկու երկրների միջեւ առեւտրային հետագա խոստումնալից հարաբերություններին: Բաբալին ասել է, որ 1-ին ...
Ամերիկյան ծովուժը 2014-ից նոր զինատեսակՙ լազերային թնդանոթ կօգտագործի թշնամական անօդաչու ինքնաթիռների եւ ռազմանավերի դեմ: CBS News հեռուստաալիքը նշում է, որ լազերային թնդանոթները կայրեն թիրախները:
Ապրիլի 9-ին ոչ միայն պաշտոնական հայտարարությունների իրենց բաժինը հայաստանցիներին ներկայացրին Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այլեւ հայտարարությամբ հանդես են եկել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Իրանի պետական հեռուստատեսությունը ապրիլի 9-ին հաղորդեց, որ Արդականում աշխատանքն է սկսել ուրանի ենթաօքսիդի (U308) արտադրության նոր գործարանը, իսկ Սագանդում սկսվել է ուրանի արդյունահանումը երկու նոր հորաններից:
ՌԱԿ-ի Արեւմտեան շրջանի պաշտօնաթերթ «Նոր Օր»-ի հիմնադրութեան 90-ամեակին առիթով ՌԱԿ շրջանի ղեկավարութիւնը այլազան ձեռնարկներով նշեց եւ կը շարունակէ նշել թերթին նշանակալից այս տարեդարձը, մեր ուխտապահ շարքայիններուն, համակիրներուն, ընթերցողներուն եւ բարեկամերուն մասնակցութեամբ:
Որքան էլ հայատյացությունը լինի թուրքական իրականության առանձնահատկությունը, ատելությունից չեն խուսափում մյուս քրիստոնյաները, հրեաները, նույնիսկ ոչ թուրք մահմեդականները, ինչպիսիք են սուննի լազերն ու քրդերը: Ընդ որում ատելության այդ ձեւը չի համարվում ռասիզմ, քանի որ դրսեւորվում է մարդկանց ոչ թե հասարակական, այլ դավանանքային միավորմանՙ «ումմաթի» շրջանակում:
«Ազգի» էջերում թուրքական իրականության առանձնահատկություն հայատյացության դրսեւորումներին անդրադառնալիս բազմիցս գրել ենք, որ հայատյացությունը անասնական բնազդ է դարձել մարդասպան թուրք հրոսակի համար: Այդպիսի եզրակացության հիմքը թուրքական էլեկտրոնային եւ տպագիր մամուլի հրապարակումներն են, այլ ոչ թե հրոսակին վիրավորելու մեր ցանկությունը: Ընդ որում, հրոսակի պարագայում խոսքը սոսկ փողոցային խուժանին չի վերաբերում, որովհետեւ հայատյացության ...
Այսօր կլրանար Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Խաչիկ Հրաչիկի Վարդանյանի երկրային կյանքի 65-րդ տարեդարձը... Ժամանակը հաճախ մարդու որոշումներից առաջ է ընկնում, իր հետ ապագան դարձնում անցյալ. 10 տարի առաջ նա բռնեց հավերժի ճամփան` իրեն ճանաչողների հոգում թողնելով ե՛ւ թախիծ, ե՛ւ լուսավոր մի հետագիծ:
Մայրության եւ գեղեցկության օրվաՙ ապրիլի 7-ի առթիվ Մոսկվայի ազգությունների տանը բացվել է «Մոսկվայի հայ նկարիչներ» ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Ռուսաստանի հայերի միությունը եւ Մոսկվայի ազգությունների տունը Մոսկվայի հայ կանանց միության աջակցությամբ: Ներկայացված են բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային տեսարաններ, աբստրակտ ստեղծագործություններ: Աշխատանքները կատարված են խառը տեխնիկայով. գեղանկար, գրաֆիկա, ասեղնագործություն, կոլլաժ, քանդակ ...
Ապրիլի 10-ինՙ ժամը 13:00, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Գյումրու ուսանողությանը կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագրով նվագախումբը հանդես է գալիս ...
Լոնդոնում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է ունեցել «Էխո» թերթի թղթակցի հետ, որը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:
Առաջին ծանրքաշային կարգի հայ բռնցքամարտիկ, հայ հանդիսատեսի սիրելի Դավիթ Գրաֆին (մեզ հայտնի Վահագն Սահակյանին) ապրիլի 13-ին կրկին կտեսնենք Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մենամարտելիս: Արհեստավարժ բռնցքամարտիկն իր հերթական մրցամարտը կանցկացնի հունգարացի Յոզեֆ Նագիի հետ, որը 30 հաղթանակած մենամարտերից 14-ն ավարտել է նոկաուտով:
Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը: Պոկում վարժությունը սկսելով 80 կգ-ից, նա հաջորդ փորձից իրեն ենթարկեց 85 կգ-անոց ծանրաձողը, իսկ ահա 89 կգ-ը բարձրացնել չկարողացավ: Այդ վարժությունում նա գրավեց 6-րդ տեղը:
Ռուսաստանի շախմատի թիմային առաջնության 2-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 2-րդ հաղթանակը տոնեցՙ 3,5-2,5 հաշվով պարտության մատնելով «Բելոռեչենսկին»: Թիմի կազմում 3-րդ խաղատախտակի վրա խաղացող Սերգեյ Մովսիսյանը կրկին հաղթեցՙ առավելության հասնելով Պավել Տրեգուբովի նկատմամբ:
Դուբայի շախմատի մրցաշարի 2-րդ տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը 2 միավորով աղյուսակը գլխավորող 38 շախմատիստների թվում են: Հակոբյանը հաղթեց Մուրալի Կարթիկեյանին, Սարգսյանը պարտության մատնեց Նարայանան Լինային, իսկ Հայրապետյանն առավելության հասավ Նիրանջան Նավալգունդի նկատմամբ: