RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 23:35:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1273, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԹՈՒՐՔԻԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԿԱՆԱԴԱՅԻՆ

Օտտավայից (Կանադա) Սարգիս Ասատուրյանը «Ազգին» տեղեկացնում է, որ The Canadian Press-ին տված հարցազրույցում այդ երկրում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին հայտարարել է, որ օսմանյան թուրքերի կողմից հայերի սպանդը ցեղասպանություն որակելու վերաբերյալ վարչապետ Ստեֆան Հարփերի կառավարության որոշումը կարող է խոչընդոտել երկու երկրների միջեւ առեւտրային հետագա խոստումնալից հարաբերություններին: Բաբալին ասել է, որ 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում մեկուկես միլիոն հայերի սպանդի վերաբերյալ Կանադայի դիրքորոշումը ցավ է պատճառում իր երկրին: Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան չի ցանկանում զարգացնել տնտեսական հարաբերությունները Կանադայի հետ: «Ես ճշմարիտ հավատացողն եմ մեր երկու երկրների ներուժին: Կանադան շատ բան ունի Թուրքիային առաջարկելու, Թուրքիան էլՙ Կանադային: Չի կարող բնականոն հարաբերություն լինելՙ երկրներից մեկին ցեղասպանության մեջ մեղադրելով: Դա շատ լուրջ ենթադրություն է, որը պետք է ապացուցվի իրավականորեն, պատմականորեն», ասել է Բաբալին:

Երկու երկրների միջեւ ներկայիս առեւտրային հաշվեկշիռը 2,5 միլիարդ դոլար է, ինչը, Բաբալիի կարծիքով, հեռու է նրանց ներուժից: Թուրքիան նախատեսում է այդ թիվը առաջիկա 5 տարիների ընթացքում հասցնել 10-15 միլիարդ դոլարի: Թուրքիան ցանկանում է Կանադայի հետ ազատ առեւտրի խոսակցություններ ձեռնարկել: Սակայն ցեղասպանության խնդրի կապակցությամբ Անկարան Կանադայից դրական քայլերի է սպասում «այդ խնդիրը հետեւում թողնելու» ուղղությամբ: Դրական քայլերից մեկը, օրինակ, կարող է լինել Կանադայի արտգործնախարարի այցը Թուրքիա, «հուշել է» Թուրքիայի դեսպանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ