ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ Ռուսաստանի շախմատի թիմային առաջնության 2-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 2-րդ հաղթանակը տոնեցՙ 3,5-2,5 հաշվով պարտության մատնելով «Բելոռեչենսկին»: Թիմի կազմում 3-րդ խաղատախտակի վրա խաղացող Սերգեյ Մովսիսյանը կրկին հաղթեցՙ առավելության հասնելով Պավել Տրեգուբովի նկատմամբ: 2 տուրից հետո Սանկտ Պետերբուրգի թիմը 8,5 միավորով 2-րդ տեղում է: Առջեւում է Կազանի թիմը, որն ունի 9,5 միավոր: Կես միավորով աղյուսակը եզրափակում է Դեսնոգորսկի «Ատոմը», որի կազմում հիմնականում հայ շախմատիստներ են ընդգրկված: «Ատոմը» 0,5-5,5 հաշվով պարտվեց «Ժիգուլիին»: Միակ կես միավորը թիմին պարգեւեց Գեւորգ Հարությունյանըՙ ոչ-ոքի խաղալով Յուրի Յակովիչի հետ: Գեւորգ Պողոսյանը, Վահե Բաղդասարյանը եւ Տիգրան Սիմոնյանը կրկին պարտվեցին: |