Երեկ Ազգային ժողովում համարյա ողջ օրը քննարկում էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` 2011 եւ 2012 թվականների աշխատանքի մասին զեկույցները, եւ մեկ օր կատարված իրադարձությունների ֆոնին առավել տեսանելի էր, թե որքան արդիական չէ այդքան ուշացումով խոսելն այդ մասին: Անգամ դա նկատել էր Կ. Անդրեասյանը եւ առաջարկում էր տարին մի ...
Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ելույթին անդրադառնալովՙ Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ եւ Միլլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին հերթական անգամ խոսել է այն մասին, որ «եթե առաջարկությունները (ԼՂ խնդրի կարգավորման) դույզն իսկ շոշափում են տարածքային ամբողջականությունը, ապա երկիրը (Ադրբեջանը) մերժում է դրանք»: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի «փոխզիջումն այն ...
Ապրիլի 6-ին «Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական հանձնախումբը» Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Անթիլիասի մայրավանքում կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Միջին Արեւելյան երկրների հանձնախմբերի համագումարը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմինը ներկայացրել են միայն Դամասկոսի անդամները: Սիրիայի ճգնաժամի պատճառով Հալեպի ներկայացուցիչները չկարողացան մասնակցել համագումարին:
Շրջանառության հարկի ներդրումն ունեցա՞վ սպասված ազդեցությունը փոքր ու միջին բիզնեսի վրա, փարատվեցի՞ն այն մտահոգությունները, որ կային մինչ այս հարկատեսակին անցնելը, որքանո՞վ էր արդյունավետ հարկային վարչարարության առումով եւ ի՞նչ հիմնական թերություն ունի: Նկատի ունենալով, որ ավարտվել է առաջին եռամսյակը եւ սկսվել են շրջանառության հարկի առաջին վճարումները, կարելի է արդեն որոշ եզրակացություններ ...
Մարտի 30-ի համարում վերստին անդրադառնալով վարչապետ Բենիամին Նաթանյահուիՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարցազրույցի ընթացքում «Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ թուրք ժողովրդից խնդրած ներողության հարցին, գրել էինք. «Թուրք-իսրայելական հարաբերությունները դեռեւս լիարժեք չեն վերականգնվել: Սակայն Թուրքիան դարձել է Իսրայելի անվտանգությունն ապահովող գլխավոր երկիրը տարածաշրջանում»:
Ֆրանսիայում լույս է տեսել ծագումով քուրդ պատմաբան Համիտ Բոզարսլանի «Թուրքիայի պատմություն. կայսրությունից մինչեւ մեր օրերը» գիրքը («Histoire de la Turquie. De l՛empire `a nos jours», Hamit Bozarslan. Editeur: Tallandier, 590 p.):
Հավանաբար չմոռանալով 1937-38 թվերին Աթաթուրքի կառավարությանՙ Դերսիմում կազմակերպած 80 հազար ալավիների կոտորածը, որին զոհ գնացին հիմնականում կանայք, երեխաներ եւ մեծահասակներ, ահա թե վերջերս ինչ հայտարարեց բավականին սառնասրտությամբ ամերիկացի մի դեսպան: Վաշինգտոնում Հոլոքոսթի հիշատակի թանգարանի հյուրընկալած հանդիպման ընթացքում նախկին Հարավսլավիայում էթնիկական զտումների ականատեսը դարձած ամերիկացի նախկին դեսպան Պիտեր Գալբրայթը ...
Վերաբերմունք արտահայտելով Թուրքմենչայի պայմանագրի առթիվՙ կառավարող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հետեւյալն է ասել. «Շահ Իսմայիլի ժամանակներից ի վեր այնտեղ (Իրանում- Վ. Ա.) իշխանությունը գտնվել է ադրբեջանցիների, թյուրքերի ձեռքում: Մենք նույնպես այդ թյուրքերի սերունդներն ենք: Պարսիկները միշտ մեզնից կախվածության մեջ են եղել... Այդ հարցի ...
Ինչպես ամեն երկրում, այնպես էլ մերում, կա իշխանություն, կա ժողովուրդ եւ կա ընդդիմություն: Մնացյալը, իրենց ինչպես էլ անվանեն, այս երեքի տիրույթում են, ոչինչ ավելին: Սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների, մեր երկրում իշխանությունը մշտապես ճանաչվել է «ոչ լեգիտիմ», որի դեմ մշտապես պայքարել են ընդդիմությունն ու ժողովուրդը, կամ, ընդդիմության խոսքերով, նաեւ ...
Վերջին չորս տարվա ընթացքում մայրաքաղաքում երեք քաղաքապետ փոխվեց: Նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառներով լքեց պաշտոնը, մեկը ձեռքերին էր ազատություն տվել, մյուսը հրաժարական տվեց ու գնաց Մոսկվա: Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքը կառավարող Տարոն Մարգարյանը կարողացել է որոշակի աշխատանք կատարել: Ասել, որ նրա գործունեության ընթացքում սխալներ չեն եղել, չափազանցություն կլինի: Մինչեւ այսօր ...
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ռուսական 102 ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած ցավալի դեպքի մասին հարցին, նշել է, թե ռուսական բազան պայմանագրով օգտագործում է հողատարածքներ եւ շինություններ, ունի երկու ուսումնական դաշտ, եւ ցավալի դեպքը տեղի է ունեցել բազայի օգտագործած տարածքում, ...
Գաղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահը լավագույն հնարավորություն է ինչպես ուսանող երիտասարդության, այնպես էլ պրոֆեսորա-դասախոսական կազմի ստեղծագործությունների ցուցադրության համար. արդեն ընտանեկան հարկի պես, մտերիմ մթնոլորտն ապահովված է: Տարիների ընթացքում այդ ավանդույթը ձեւավորվել եւ հաջողությամբ շարունակվում է: Դրա վկայությունը անհատական ու խմբակային բազմաթիվ ցուցահանդեսներն են, որոնց առավելությունը հատկապես նոր անունների, ...
Ռամկավար մամուլի հաղորդագրությունների շրջանակներում Մասաչուսեթսից Ռոզարիո Թեիքսերան նշում է, որ ապրիլ ամսվա ընթացքում «Peace of Art» (Արվեստի խաղաղություն) ինկորպորացիան հայերի ցեղասպանության հիշատակի ցուցատախտակներ է տեղադրում Ֆոքսբորոյում, Ուոթերթաունում եւ Քեյմբրիջում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ապրիլի 10-ի երեկոյան կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը: Քաղաքի մշակութային կյանքի այս կարեւոր իրադարձությունը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 2415 երիտասարդ ու հասուն կատարողներ աշխարհի 30 երկրներից, այս անգամ նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ ...
Ռուսաստանի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրից հետո Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 13 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Սերգեյ Մովսիսյանի թիմը 4,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Կազանին»: Մովսիսյանը 2 անընդմեջ հաղթանակներից հետո 4-րդ խաղատախտակի վրա հաշտություն կնքեց Իլդար Իբրահիմովի հետ: Սանկտ Պետերբուրգի թիմի հաղթանակն ապահովեցին Նիկիտա Վիտյուգովը, Զախար Եֆիմենկոն եւ Մաքսիմ ...
Դուբայում ընթացող շախմատի շեյխի գավաթի խաղարկության 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը շարունակեցին հաղթարշավը: Հակոբյանը հաղթեց Պոնտուս Կառլսենին, Սարգսյանը պարտության մատնեց Սունդար Շյամին: Հայ շախմատիստները 11 մասնակիցների հետ 3 միավորով գլխավորում են աղյուսակը:
Armchess.am-ի տեղեկացմամբ, Բրազիլիայի շախմատի չեմպիոն Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաջող է հանդես եկել Ֆլորիանոպոլիսում անցկացված մրցաշարումՙ նվաճելով գլխավոր մրցանակը: Բրազիլահայ շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Մրցաշարին մասնակցել են 22 շախմատիստներ:
ՖԻՄԱ-ի մարզասրահում ավարտվեց մինչեւ 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը: Այդ տարիքի աղջիկներն առաջին անգամ էին փորձում իրենց կարողությունները ՀՀ առաջնությունում: Պայքարի ոլորտն էին ներգրավվել 7 թիմեր, որոնք նախնական փուլում բաժանվել էին 2 խմբի:
Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդներին առայժմ չի հաջողվում մրցանակակիր դառնալ: Մինչեւ 56 կգ քաշային պատանիների մրցավեճում Դավիթ Գասպարյանը հանդես եկավ B խմբում: Պոկում վարժությունում Դավիթը բարձրացնելով նախնական 90 կգ ծանրությունը, հաջորդ 2 փորձերի ժամանակ չկարողացավ իրեն ենթարկել 93 կգ-անոց ծանրաձողը: Հրում վարժության 1-ին մոտեցմամբ բարձրացնելով 105 կգ, ...