ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը երկամյա հետազոտություն է անցկացրելՙ պարզելու հեռուստատեսության, սոցիալական ցանցերի, համակարգչային խաղերի եւ ֆիլմերի ազդեցության խնդիրները դեռահասների վրա: Երեք հոգուց բաղկացած խումբը 2 տարի ուսումնասիրել է հատկապես այն էլեկտրոնային մեդիաարտադրանքը, որն առավել լայն սպառում ունի դեռահասների շրջանում: Հարցումներին մասնակցել է 5000 դեռահասՙ հանրապետության տարբեր մարզերից: Հարցումներն օգնել են մասնագետներին ...
Նախագահ Օբամայի վարչությունը որոշել է ԱՄՆ 2014 թ. բյուջեում Հայաստանին հատկացնել ընդամենը 30.84 միլիոն դոլար, ընթացիկ տարվա 35,84 միլիոնի դիմաց, երեկ տեղեկացրեց Ամերիկայի հայկական համագումարը: Վերջինի տարածած հաղորդագրության համաձայն, շուրջ 5 միլիոն դոլարի այս նվազումը միայն Հայաստանով չի սահմանափակվում. առաջիկա տարում կկրճատվի Եվրասիայի ու Կենտրոնական Ասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օգնությունը:
Երուսաղեմի հայոց պատրիարքությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին Հորդանանի Աբդալլա Բին Հուսեյն թագավորը Ամմանի իր պալատում ընդունել է Երուսաղեմի հայոց նորընտիր պատրիարք Նուրհան արք. Մանուկյանին ու նրան ընկերակցող պատվիրակությանը եւ պաշտոնապես հանձնել հաստատագիրը: Աբդալլա թագավորն իր ողջույնի խոսքում վերահաստատել է Երուսաղեմի իսլամական ու քրիստոնեական սրբատեղիների պահպանության եւ պաշտպանության ...
Իրանի խորհրդարանի պատգամավորները աշխատանք են սկսել Թուրքմենչայի հաշտության պայմանագրի վերանայմանը վերաբերող օրինագծի վրա, հաղորդում է FARS գործակալությունը: Գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի կազմած պայմանագիրը Ռուսական կայսրությունը եւ Պարսկաստանը ստորագրեցին 1828 թվականին:
Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առնչությամբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու «հաշվեհարդարային» մոտեցումները չեն սահմանափակվում կոռուպցիոն դրսեւորումների մասով քննություն իրականացնելով: Ավելի ծանր մեղադրանք կարող է հասցեագրվել Սաակաշվիլուն եւ նրա թիմակիցներին, քանի որ Վրաստանի կառավարությունը որոշել ու արդեն ձեռնամուխ է եղել 2008-ի օգոստոսյան պատերազմի հետաքննությանը:
Ատելությունը բումերանգի հատկություն ունի: Սերմանում ես այլ ժողովրդի նկատմամբ, վերադառնում է սեփական հասարակություն, որտեղ խթանում է բռնությունը, պայմանավորում «բռնության կուլտուրայի» ձեւավորումը եւ բռնությունը պաշտամունքի առարկա է դարձնում հասարակական անդամների համար: Թերեւս այդ պաշտամունքի արտահայտությունը պետք է համարել հայ սպանելու համար ստոր մարդասպանի ազգային հերոս հռչակումը ադրբեջանական հասարակության մեջ:
«Թուրան» գործակալությունը, հղում անելով «ԵԱՀԿ-ին մոտ դիվանագիտական աղբյուրին», տեղեկացրել է, որ «այս տարվա ամռան սկբին հայկական կողմը ծրագրւմ է գործարկել «Խոջալուի» (չակերտները մերն են- Վ. Ա.) օդանավակայանը»: Ըստ այդմ, «հատկապես այդ պատճառով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում` կողմերին զսպելու քայլերից, որ կարող են սրել իրավիճակը եւ ...
Օրերս Ադանայում, ինչպես ապրիլի 11-ի համարում նշել է «Ռադիկալը», հարցախույզ է անցկացրել կրթության եւ գիտության աշխատողների արհմիությունը: Հարցախույզին մասնակցել է 800 ուսուցիչ եւ 1066 աշակերտ: Աշակերտների 70 %-ը համոզված է, որ Թուրքիայում բնակվող հույների, հայերի եւ հրեաների մի մասը ջանում է առիթի դեպքում վնաս պատճառել երկրին, 15 %-ը մտածում է ...
Ապրիլի 12-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը, որը Երեւան է ժամանել պաշտոնական այցելությամբ:
Ապրիլյան վառ ծաղկունքինՙ ապրիլի 15-ին կբոլորվի ռուսահայոց դարավոր բարեկամությունը միահյուսող Արա Աբրահամյանի ծննդյան 56-ամյակը: Դեռ վաղ պատանեկությունից եղեգնաձորցի տղայի մեջ մեծ սեր ու համակրանք է եղել ռուս ժողովրդի նկատմամբ: Եվ պատահական չէ, որ կյանքի ընկերուհի ընտրեց սիրունատես ռուս աղջկան: Աբովյանական պատգամը ռուս ժողովրդի հանդեպ սուրբ խրատ դարձավ հայրենասեր տղայի համար:
Ազատության հրապարակում բոլոր ժամանակներում հավաքված ժողովուրդը, ըստ էության, մեկ կարեւորագույն պահանջ ունի, եւ այդ պահանջն ամենեւին էլ ընտրությունների արդյունքների վերանայումը չէ կամ մարդու իրավունքների պաշտպանության ցածր մակարդակը. ժողովուրդն ինչպես իր տեսակի մեջ է պարզ, այնպես էլ իր պահանջում. նա պարզապես ցանկանում է բարելավել իր սոցիալական իրավիճակը, ավելի պարզ` լավ ապրել: ...
Թուրքիան դարձել է գլխավոր դերակատար. տարածաշրջանային քաղաքականության եւ նրա արտաքին քաղաքականության շրջանակներն ընդգրկում են ոչ միայն Մերձավոր Արեւելքն ու Կովկասը, այլեւ Բալկաններն ու Եվրոպան (ՆԱՏՕ-ին հարելու միջոցով) եւ նույնիսկ Չինաստանը: Թուրքիայի վարչապետը դարձել է ոչ միայն Պաղեստինյան դատի պաշտպանը, որպեսզի պատրանքների գիրկը գցի արաբական աշխարհը, այլեւՙ Չինաստանում ույգուրների իրավունքների:
Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա գնալու համացանցային հեգնանքը երեկ քիչ մնաց սարկազմի հասնի ու գուցե հասավ. «Գնում է` ի՞նչ անի», «8 մլն մոսկվացուն բարեւելու է գնացել», «Գնացել է` Պուտինից ժողովրդի հաղթանակը բերի»: «Ուղիղ Տիզբոն»: «Չերեզ Մոսկվա` Վաշինգտոն», հեգնել էր Է. Շարմազանովը դրա նախորդ օրը: «Էլ չի գալու», ասել էր ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա ...
Փաստաբան Կարեն Մեժլումյանի հավաստիացմամբՙ դատական համակարգը հասարակության շրջանում անվստահություն ունեցող կառույցներից մեկն է: Ոլորտի թերություններից դժգոհ են ոչ միայն փաստաբանները, այլեւ համակարգի բազմաթիվ աշխատողներ: Հետեւաբար ոլորտի առողջացման համար արմատական վերափոխում է անհրաժեշտ: Թեպետ 10 տարի առաջ փաստաբանները բողոքի ակցիա էին անցկացնում, բոյկոտում դատական նիստերը, սակայն դա արդյունք չտվեց եւ այդ ...
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բացել է իր 14-րդ համերգաշրջանը լեգենդար Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Համերգի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ն:
Վերջին 10-15 օրերի ընթացքում դրամը նկատելիորեն արժեզրկվել է` 405-408 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքից 2-3 օրվա ընթացքում հասնելով 415-420 դրամի: Հետաքրքրական է, որ այդ օրերի ընթացքում դոլարի առուվաճառքի ծավալները սովորականից շատ չեն տարբերվել, հետեւաբար դժվար է ասել, թե նման տատանումը օբյեկտիվ գործոններով է պայմանավորված: Արտասովոր է, որ այդ օրերին ֆինանսական ...
Ապրիլի 9-ին Փարիզում տեղի ունեցավ «Երկու աշխարհով ճանապարհորդություն Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի հետ» խորագրով կոնֆերանս` նվիրված Գալուստ Գյուլբենկյանի գործունեությանը: Գ. Գյուլբենկյան հիմնարկության եւ «Երկու աշխարհ» պարբերականի կազմակերպած միջոցառման պատվավոր հյուրերն էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ինչպես նաեւ Պորտուգալիայի ու Սինգապուրի դեսպանները:
Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ստեղծումը մեր երկրի արտաքին պետական քաղաքականութեան առաջին փորձաքարերից մէկն էր: Աւելի քան 20 տարիների հեռաւորութիւնից եգիպտահայ ճանաչուած ազգային-հասարակական գործիչ Պերճ Թէրզեանը յիշողութեան եւ իրձեռքի տակ եղած փաստական հարուստ տուեալների շնորհիւ վերստեղծում է Հայաստանի Հանրապետութեան եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման պատմութիւնը, ուր ընդգծում է դեռ ...
Շնորհավորում ենք մոսկվայաբնակ մեր կրտսեր հայրենակից Անրի Աղաբաբյանինՙ այսօր 12 տարեկան դառնալու կապակցությամբ: Ջերմորեն մաղթում ենք նրան առողջություն, ուսման մեջ մեծ առաջադիմություն եւ նորանոր հաջողություններ կյանքի բոլոր ասպարեզներում: Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Անրի: Հայկական ոգին ու հարատեւությունը միշտ ուղեկից թող լինեն քեզ:
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի 3 պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 18-ամյա Անդրանիկ Կարապետյանը, որն առաջին մեդալը պարգեւեց մեր հավաքականին: Պատանեկան եւ երիտասարդական մրցահարթակներում մրցանակակիր դարձած մեր ծանրորդը հաջողությամբ նշեց նորամուտը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Դուբայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը կորցրեցՙ հաշտություն կնքելով Սերգեյ Վոլկովի հետ: Կես միավորի կորուստը Գաբրիելին զրկեց առաջատարի դիրքից: Աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորեց ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը, որը հաղթեց Յան Էլվեստին:
Շախմատի ՌԴ առաջնության 5-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 3,5-2,5 հաշվով հաղթելով «Յուգրային», 19,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Սերգեյ Մովսիսյանին այդ մրցախաղում հանգիստ էր տրվել: Հայ շախմատիստը հաջող է հանդես գալիս թիմի կազմումՙ 4 հնարավորից վաստակելով 3 միավոր:
Գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանն ու Հրայր Սիմոնյանը «Սամոցվետի» թիմի կազմում դարձել են համացանցով անցկացված թիմային անդրանիկ առաջնության հաղթողներ: 10 թիմերի մրցավեճում «Սամոցվետին» վաստակել է 41,5 միավոր: Թիմի կազմում հանդես են եկել նաեւ ուկրաինացի շախմատիստներ Ալեքսանդր Զուբովը, Դմիտրի Կոնոնենկոն, Իգոր Կովալենկոն եւ Ալեքսեյ Բորտնիկը: