RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #59, 13-04-2013



Տեղադրվել է` 2013-04-12 23:40:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2401, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ԻՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Իրանի խորհրդարանի պատգամավորները աշխատանք են սկսել Թուրքմենչայի հաշտության պայմանագրի վերանայմանը վերաբերող օրինագծի վրա, հաղորդում է FARS գործակալությունը: Գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի կազմած պայմանագիրը Ռուսական կայսրությունը եւ Պարսկաստանը ստորագրեցին 1828 թվականին:

Պատգամավորները պնդում են, թե «ֆրանսիացիների դավաճանության հետեւանքով» Ռուսաստանի նվաճած տարածքները, ըստ պայմանագրի տեքստի, նրան փոխանցվել են ոչ թե առհավետ, այլ 100 տարով, եւ պետք է Իրանին վերադարձվեն ճիշտ այնպես, ինչպես Մեծ Բրիտանիան Հոնկոնգը վերադարձրեց Չինաստանին:

Իրանցի պատգամավորները խոսում են «օկուպացված» ադրբեջանական հողերի մասին, մինչդեռ 1826-1828 թթ. պատերազմում Ռուսաստանի հիմնական ձեռքբերումները դարձան Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները, որոնց զգալի մասը ներկայումս կազմում է Իրանի դաշնակից Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը:

Ներկայումս Ադրբեջան կոչվող երկրի մեծ մասը Վրաստանի եւ Դաղստանի հետ Ռուսաստանին էր անցել ավելի վաղՙ 1813 թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով, որը վերջ դրեց 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմին: Իրանցի պատգամավորները վերջինս համարում են «Վրաստանը ռուսական օկուպացումից ազատագրելու փորձ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #59, 13-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ