ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ԾՆՆԴՈՑԻ» ՀԵՏՔԵՐՈՎ Պրօֆ. Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ստեղծումը մեր երկրի արտաքին պետական քաղաքականութեան առաջին փորձաքարերից մէկն էր: Աւելի քան 20 տարիների հեռաւորութիւնից եգիպտահայ ճանաչուած ազգային-հասարակական գործիչ Պերճ Թէրզեանը յիշողութեան եւ իրձեռքի տակ եղած փաստական հարուստ տուեալների շնորհիւ վերստեղծում է Հայաստանի Հանրապետութեան եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման պատմութիւնը, ուր ընդգծում է դեռ երիտասարդ հայրենի դիւանագէտների, եգիպտահայ համայնքի կարկառուն ուժերիմիասնական ջանքը, բացում է հանրային լայն կարծիքի անտես շատ ու շատ մանրամասներ, դժուարութիւններ, բարք, հոգեբանութիւն: Ասպնջական արաբական հողում հայկական դեսպանատան ստեղծումը նորանկախ երկրի քաղաքական կարեւոր կողմնորոշումներից էր, ինչպէս ընդունուած է ասելՙ արեւելումը. հայ եւ եգիպտական ժողովուրդների դարաւոր պատմամշակութային արմատները գնում հասնում են հնադարՙ երեւան հանելով Արեւելքի մէջ երկուհարուստ, հզօր քաղաքակրթութիւնների ձեւաւորման յայտնի իրողութիւնները: Ուրիշ է անցեալը, ուրիշ է ներկան: Մենք դիմում ենք 20 տարիների հեռաւորութեանՙ քաջ գիտակցելով, որ դա հանգրուան է, որ դա ազգային ինքնութեան, նպատակների սկիզբն է, ինչպէս ասում ենՙ առաջին քայլը: Ահա այս բարձր գիտակցութեամբ է Պ. Թէրզեանը կազմել Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան պատմութիւնըՙ այն դիպուկ Աստուածաշնչեան ոգովկոչելով Ծննդոց: Նա բացայայտել է քսանամեայ վաղեմութեան առօրէական շատ մանրամասներ, մասնաւորաբար քննութեան կենտրոն բերել Եգիպտոսի անդրանիկ դիւանագիտական ներկայացուցիչ Էդուարդ Նալբանդեանի խաղացած բացառիկ դերակատարութիւնը: Այսօր արտաքին գերատեսչութեան ղեկավար լինելով հանդերձՙԿահիրէի մէջՀՀ առաջին դիւանագէտըիր ուշադրութեան ծիրում է պահում Եգիպտոսը, հայութեան ջանքերը եւ բուն Ծննդոց պատմութիւնըՙ իբրեւիր բարձր գործունէութեան սկիզբ: Առաջինը լինելով հանդերձՙ Էդ.Նալբանդեանը նորեկ անձնաւորութիւն չէր. երկար տարիներ նա Կահիրէում պաշտօնավարել էր Խորհրդային դեսպանատան մէջիբրեւ բարձրաստիճան դիւանագէտ, լաւ գիտէր եգիպտական քաղաքական կողմնորոշումները: 1992թ.ՙ Արտաքին Գործերի Նախարար Րաֆֆի Յովհաննիսեանի եւ արդէն նոյն տարուայ Մայիսին ՀՀ Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի այցերը Եգիպտոս, նա դիմաւորեց իբր փորձառու պաշտօնատար: Պատահական չէ, որ հենց նրան էլ նկատի ունեցան ՀՀ դիւանագիտական ներկայացուցչի պաշտօնում: Ուշագրաւ գրական ոճաւորումով Պ. Թէրզեանը պատմում է այն մասին, թէ ինչպէս հայոց եռագոյնը Կահիրէի մէջ ծածանուեց ՀՀ դեսպանատան անդրանիկ նստավայրում: Առանձին գորովով է Պ. Թէրզեանը անդրադառնում բարերարուհի Սաթենիկ Չագըրին, որը արդէն նուիրել էր կալուածքը եւ վրայի շքեղ կառոյցըՙ կարծես կանխազգալով քաղաքական յետագայ տարիները, Հայաստանի անկախացումը, շէնքի տնօրինումը իբրեւ ՀՀ դեսպանատուն: äատմութեան համար բերուած այս օրինակները, որոնք արձանագրւում են Պ. Թէրզեանի գրքոյկում, անպայմանօրէն հետապնդում են ազնիւ նպատակ. 4-5 հազար հայ բնակչութիւնը Եգիպտոսում, որըայսօր քաղաքական ոգորումների դժուարին ժամանակաշրջան է ապրում, ապրում ուշնչում է Հայաստանի անկախութեան գաղափարով: Անսակարկ այդ սէրը դրսեւորուել է դեռ անցեալ դարի 90-ական թթ. սկզբներից, երբ հանգանակութիւններ էին կազմակերպւում Հայաստանի, Կահիրէում նրա դեսպանատան շէնքը նորոգելու, յարդարելու եւ կահաւորելու համար, երբ ազնուասիրտ մի եգիպտահայ կարող էր անաղմուկ 100 հազ. ԱՄՆ դոլար տրամադրելՀայաստանի համար, այսպէս կոչուած, «ցորենի ֆոնդին», այն ժամանակ, երբ որեւէ մէկը չէրէլ դիմել նրան: Ինչպէս փաստի առթիւ գեղարուեստօրէն, դիպուկ ամփոփում է Պ. Թէրզեանը, «ո՛չ փող, ո՛չ թմբուկ, ո՛չ ծափահարութիւն: Պարզ, ինքնաբուխ ու սրտաբուխ ժեստ բուխսիրտ հայորդիի մը կողմէ»: Ահա՛ որպէսզի այսպիսի հայորդիները անպակաս լինեն Եգիպտոսի համայնքում, հարկ է, որ նրանց առջեւ ելնի Պերճ Թէրզեանի նման խորիմաստ ազգային գործիչ եւ նման գրքերով ոգեկոչի պարզ մարդոց հայապաշտպան եւ հայապահպան գործունէութեան առաքելութիւնը: Ահա թէ որտեղ եմ ես տեսնում այս գրքի բուն արժէքը: Մեզ մնում է ասել, ՎԱՐՁՔԴ ԿԱՏԱ՛Ր, ՍԻՐԵԼԻ՛ ՊԵՐՃ ԹԷՐԶԵԱՆ: |