Մեր կյանքի որակը նման է իննհարկանի մեր շենքի դուրսուներսին. դրսից մուտքը եւ ներսից առաջին հարկի հարթակի պատերն ամեն ընտրության գալիս-սիրունացնում են, փչում- կարգի բերում, իսկ մնացած ութ հարկը արդեն երեսուն տարի գոյություն չունի տեղական իշխանությունների համար: Այսինքն` ըստ էության միայն ցուցափեղկն է ներկայանալի դառնում, բովանդակությունը` ոչ: Ու սա քաղաքային ավագանու ...
Ֆրանսիայում Իրանի դեսպան Ալի Ախանին նախազգուշացրել է իրանական միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հնարավոր հարձակման վտանգների մասին: Նա հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է խորտակիչ հակահարված տալ նախահարձակին, ընդգծելով, որ Իրանի վրա հարձակվելը «կարող է նոր աշխարհամարտի սկիզբը դառնալ»:
Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձեւի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձեւակերպում, թե իբր Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա:
Եթե նախորդ տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է շուրջ 40 հանցագործություն, ապա այս տարվա չորս ամսվա ընթացքում արդեն հաշվառվել է 22 քրեական գործ: Կիբեռհանցագործությունները օր օրի դառնում են ավելի տարածված: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ...
2012 թվականին աշխարհում սպառազինությունների ընդհանուր ծախսերը կազմել են 1,75 տրիլիոն դոլար, որը 0,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Ստոկհոլմում գործող Խաղաղության հիմնահարցերի հետազոտության ինստիտուտը (SIPRI) դա բացատրում է Արեւմուտքի ռազմական ծախսերի կրճատմամբ: Մինչդեռ Արեւելքում այդ ծախսերը, ընդհակառակը, աճել են: Դրանց գծով 2-րդ տեղում Չինաստանն է, 3-րդումՙ Ռուսաստանը:
Մեր օրերում հավանաբար ամենաշատ շրջանառվող բառերն ու բառակապակցություններն են քաղաքական կյանք, սոցիալական դժվարություններ, ընտրություններ եւ այլն: Այդ բառերի շարքում եթե ոչ ամենահաճախ, սակայն ամենատարբեր իմաստներով մեծ կիրառություն ունեն կուսակցություն եւ կուսակցական եզրույթները, որոնք, հատկապես վերջին տարիներին, մի տեսակ դիմափոխվել են, ստացել այլ բովանդակություն:
Ամերիկյան վարչակազմի կողմից առաջարկվող աջակցության գումարների կրճատման հարցն այնքան էլ միանշանակ չէ, որքան թվում է, թեեւ հստակ է, որ ինչ-որ կրճատում ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման առաջարկում է ԱՄՆ 2014-ի բյուջեն հաստատելուց առաջ: Ամենից առաջ, կրճատումները առաջարկվում են ԱՄՆ պատմության ընթացքում տնտեսական ամենախոր ճգնաժամերից մեկի եւ պետական ապարատի ֆինանսավորման աննախադեպ ...
Աշնանն Ադրբեջանում նախագահ պիտի ընտրեն: Վարչախումբն արդեն հայտարարել է, որ «ժողովրդի մեծամասնությունը խնդրում է, որ Իլհամ Ալիեւը վերստին ստանձնի այդ պաշտոնը»: Ընդդիմությունը տրամագծորեն հակառակ պատկեր է ուրվագծում: Պայքարն սկսված է, եւ կողմերի ուշադրությունից մանրուք անգամ չի վրիպում: Հատկապես սրվել է հասարակության ազդեցիկ դեմքերի քաղաքական դիրքորոշման հանդեպ հետաքրքրվածությունը:
Մինչ Հայաստանում դեռ քննարկում են անցած նախագահական ընտրությունների արդյունքներն ու այդ արդյունքների հետեւանքով առաջացած իրավիճակը, հարեւան Ադրբեջանում նախագահական ընտրությունները նոր պետք է մեկնարկեն, ու թեկնածուները դեռ նոր-նոր են բարձրաձայնում առաջադրվելու իրենց ցանկությունների մասին: Ըստ այդ հայտարարություններիՙ Ադրբեջանի նախագահ դառնալ ցանկացողները շատ են, ու այս թիվն աճելու միտում ունի: Իհարկե, Ադրբեջանի ...
Ավստրիայում, նաեւ եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու աշխատանքներում անուրանալի դեր ունի Արտեմ Օհանջանյանը: Վիեննայի պետական արխիվներում տարիների իր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ծնունդ տվեցին մի շարք կարեւոր հրատարակություններիՙ «Ավստրիա-Հայաստան» քառահատոր աշխատության, «Ավստրիա-Հայաստան. 1872-1936» 12 հատորյակի, «Հայաստան. թաքուն ցեղասպանություն», «1915. Անհերքելի վկայություններ», «Հայկական հարցը եւ Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան» գրքերի: Մասնագիտությամբ արվեստաբան-ռեժիսորը ...
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենտրոնական մասնաշենքի պատին կիրակիՙ ոչ աշխատանքային օրը, առանց համալսարանի ղեկավարության գիտության, տեղադրվել է ցուցատախտակ, որի վրա փակցված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառները:
Ապրիլի 19-ին Երեւան է ժամանելու Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, որը համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ: Այցելելով Հայաստան` նա կունենա գործնական հանդիպումներ եւ իր հարուստ փորձն ու գիտելիքները կփոխանցի հայ գործարարներին:
Ապրիլի 13-ին, վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին հայ գրողների եւ հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:
Ապրիլի 15-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը եւ քննարկել հնարավոր զարգացումները: Բացելով գիտաժողովը` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ պարոն Ստեփան Գրիգորյանը ընդգծեց. «Թեեւ ԵՊԼՀ արդեն ...
Օրերս Երեւանում կազմակերպվեց «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը, որի պաշտոնական բացումն ապրիլի 1-ին էր Նկարիչների միությունում, որտեղ աշխատանքները ցուցադրվեցին մինչեւ ապրիլի 7-ը: Հետագայում էլ փառատոնի ընթացքում ներկայացված աշխատանքները կշարունակեն ցուցադրվել տարբեր պատկերասրահներում եւ ցուցասրահներում: Մարտի 30-ի համարում «Երգիծանկարիչների ազգային ասոցիացիայի» նախագահ Սուքիաս Թորոսյանի (Toto) հետ հարցազրույցում «Ազգը» հանգամանորեն անդրադարձել ...
Արմեն Միկոյանը ծնվել է 1988 հուլիսի 16-ին Վանաձորում: Մինչ դպրոց հաճախելը սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: 1994-2004-ին սովորել է Վանաձորի Վ. Տերյանի անվան դպրոցում: 1998-ին ընդունվել է Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց, որը գերազանցությամբ ավարտել է 2002-ին: Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՎՊՄԻ-ի մանկավարժության ֆակուլտետի գեղանկարչության եւ ...
Երաժիշտ-կատարողների Գյումրիում ընթացող «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում ապրիլի 15-ին` Մշակույթի միջազգային օրը, մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» ընդհանուր խորագրով յոթերորդ միջազգային գիտաժողովը:
«Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաքի» շրջանակում իրականացվելիք վերջին միջոցառումը կլինի պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում է 30 երկրի 100 բանաստեղծ` 50 արտերկրից, 50 Հայաստանից եւ Արցախից:
Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության միայն վերջին օրը հայ ծանրորդներին հաջողվեց վերջապես մեդալ նվաճել: Գերազանց հանդես եկավ գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանըՙ նվաճելով պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում գրավելով «Զարյայի» դարպասը, Հենրիխ Մխիթարյանը խփեց 22-րդ գնդակը: Նա կրկնեց Ուկրաինայի առաջնությունների մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը, որը պատկանում էր Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստներ Սերգեյ Ռեբրովին ու Մաքսիմ Շացկիխին: Միաժամանակ Հենրիխը դարձավ մեկ մրցաշրջանի արդյունքով «Շախտյորի» ռեկորդակիրըՙ գերազանցելով Օլեգ Մատվեեւի, Անդրեյ Վորոբեյի եւ Ալեքսեյ Բելիկի ցուցանիշները, որոնք ...
Գերմանիան ներկայացնող ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը ժամկետից շուտ հերթական հաղթանակը տոնեց: Վիեննայում նա 8-ռաունդանոց մենամարտի արդեն 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հունգարացի Ժոզեֆ Նագուային:
Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկած գերծանրքաշային հայ 2 ծանրորդներն անհաջող հանդես եկան:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 37-րդ տուրում առաջատար քառյակում գտնվող բոլոր թիմերն էլ հաղթանակներ տոնեցին եւ շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար:
Դուբայի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Հակոբյանը վերջին 3 պարտիաներում էլ հաշտություն կնքեց մրցակիցներիՙ Ալեքսանդր Ռախմանովի, Յուրի Կուզուբովի եւ Սուրիա Գանգուլիի հետ: Գաբրիելը 6-րդ տուրում առաջին պարտությունը կրեց չինացի Ցզյույ Վենցզյունից, ապա ...
«Ամկարի» հետ խաղում Յուրա Մովսիսյանին վերջապես հաջողվեց կրկին գոլի հեղինակ դառնալՙ խփելով առաջնությունում 13-րդ գնդակը: Մինչ այդ նախորդ 3 խաղերում Յուրան գոլ չէր խփել: Հաղթելով 2-0 հաշվով, «Սպարտակը» 40 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Իսկ Մովսիսյանը շարունակում է գլխավորել ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: 11-ական գնդակով նրան հետապնդում են Վանդերսոնը ...
ՖԻՄԱ-ի մարզադահլիճում ավարտվեց մինչեւ 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության առաջին շրջանը: 6 թիմերի մրցավեճում մրցակցությունից դուրս էր հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցի (ՀՄԴ) թիմը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին, 10 միավորով գլխավորեց աղյուսակը: ՀՄԴ-ի հանդբոլիստուհիները պարտության մատնեցին Արցախի (28-14), Վանաձորի (18-16), Աջափնյակի (23-4), Շենգավիթի (23-16) եւ ԽՄՕՄՄ-ի (27-9) հավաքականներին: Նշված հանդիպումներում առաջատարին արժանի ...