Ինչ է բյուջետային ծրագրումը եւ ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը իր առջեւ խնդիր դրել անցում կատարելու դրան: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այդ առաջարկը ներկայացնում էր Ազգային ժողովում, ուստի նրան էլ դիմեցինք պարզելու համար, թե ի՞նչ առավելություններ կարող է տալ անցումը ծրագրային բյուջեին եւ ի՞նչ կշահեն դրանից շարքային քաղաքացիները:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդը երեկ արդեն երկրորդ անգամ այցելեց Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ մեկ ամիս անց` մայիսի 16-ին է Հայաստանը ստանձնելու ԵԽ նախագահությունը:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Բելգիայում` թուրքական դեսպանության առաջ կազմակերպվելու է հավաք: Այս մասին տեղեկացանք «Բելգիայի ապրիլի 24-ի կոմիտեից»: Հավաքից հետո կլինի քայլերթ մինչեւ Եվրոպական համագումար: Ցույցի նպատակն է պահանջել Թուրքիայից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, նաեւ պայքարել ընդդեմ թուրքական պետության դրժողական քաղաքականության, որը ներկայումս տարածվում է Եվրոպայում: Հավաքի ...
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Այսուհետեւ Հայաստանը դեսպանություններ կունենա Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում: Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նշված երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ ստեղծելու մասին:
Օսմանյան Թուրքիայում իթթիհատականները ցեղասպանության ենթարկեցին հայերին, ասորիներին եւ Պոնտոսի հույներին: Երբեմնի իթթիհատական քեմալականները շարունակեցին երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը, որպեսզի Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծեն թուրքական ազգային պետություն:
Ցեղասպանությունների, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության, երեւույթի գնահատման եւ ճանաչման հարցում շրջադարձային դեր խաղաց ցեղասպանագիտությանՙ որպես գիտական նոր ուղղության ձեւավորումը XX դարի 60-80-ականներին եւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (ՑՄԱ) հիմնումը 1994թ: Դա աշխարհում ցեղասպանագիտության բնագավառում ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որի շարքերում համախմբված են միջազգային մեծ հեղինակություն վայելող բոլոր ականավոր մասնագետները: Շնորհիվ ՑՄԱ-ի, ...
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասնությունները:
Նախկին պետքարտուղար Լալա Շեւքեթ-Հաջիեւան վկայում է, որ Մութալիբովի հրաժարականից քիչ ժամանակ անց իրեն զանգել է Հեյդար Ալիեւը եւ ասել, որ Էլչիբեյը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվել, եւ ինքը Մոսկվայից թռել է Բաքու` պարզելուՙ ինչն ինչոց է: Շարունակությունը տվյալ պահին հետաքրքրական չէ: Պարզապես ժամանակին Մութալիբովը հոգացել էր, որ 65 տարին լրացած ...
Տպավորությունն այն է, որ այս կառավարությունը ձեռք է գցում միանգամից շատ բաների, հետո դրանցից շատերի մասին մոռանում է: Առնվազն` այլեւս չի լուսաբանում: Առավել եւս, որ ե՛ւ լրագրողների, եւ նրանց շրջապատողների մեջ քիչ են տնտեսությունից հասկացողները, ինչը, երեւի, կառավարությանն էլ չի մտահոգում: Ահա, ազգագրագետը անկեղծորեն բացականչում է. «Կառավարությունը Համաշխարհային բանկից ստացած ...
Այս մասին հավաստիացնում է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, որի նամակից ստորեւ ներկայացնում ենք լայն հատվածներ:
«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները մի տեսակ «ասպարեզում» չկային, հետեւաբար ներկայանալու խնդիր կար, ու ավագանու ընտրություններն էլ լավ առիթ են, քանի որ հանրությանը Կոնգրեսին գիտի ոչ միայն դահլիճային հանդիպումներով, հրապարակումներում միտինգային ելույթներով»:
Ի գիտություն մեր գործընկերներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին եւ անհատներին տեղեկացնում ենք, որ «Ազգ» օրաթերթի աշխատակից Մարիետա Մակարյանը ազատված է աշխատանքից եւ, հետեւաբար, բացարձակապես իրավունք չունի եւ չի կարող հանդես գալ մեր թերթի անունից:
«Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը հաջողությամբ մասնակցել է «Հրշեջ ռոբոտ» մրցույթին, որը կայացել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքի Թրինիթի քոլեջում: Աշակերտների եւ ուսուցչի` Վազգեն Գաբրիելյանի, համատեղ ջանքերով պատրաստված «Այբսթորմ» ռոբոտն արժանացել է հատուկ մրցանակի: Թիմն ԱՄՆ է մեկնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:
20 տարի առաջ` ապրիլի 17-ին ռազմական ուղղաթիռով Շահումյանից Հայաստան գալիս զոհվեց Արցախյան ազատագրական շարժման նշանավոր գործիչ Շահեն Մեղրյանը: Ուղղաթիռում, որը խփվեց, եղել են նաեւ Շահեն Մեղրյանի զինակից ընկերները, որոնք բոլորն այդ օրը մահացան:
Արժանի եւ նաեւ ուշացած մեծարանք մը խմբագիր, կրթական մշակ, գրականագէտ եւ հասարակական գործիչ Վաչէ Սեմերճեանին, որ աւելի քան կէս դար անաղմուկ ծառայեց իր գաղափարական դպրոցի մամուլին, վարժարանին եւ կազմակերպութեան:
Այսօր, ապրիլի 18-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թեմատիկ կայքերի շնորհանդեսը: 2012թ.-ին նախագծվել եւ համացանցային կիրառման են ներկայացվել ինստիտուտի թվով 7 թեմատիկ կայքերը Հայոց ցեղասպանության, հայոց պատմության, հնագիտության, հայոց լեզվի, մշակույթի, կրոնի, սփյուռքի վերաբերյալ: Կայքերում կարելի է գտնել, դիտել եւ անվճար ներբեռնել հայագիտական համապատասխան թեմատիկ ...
Վանաձոր քաղաքի բնակչուհի Ն. Ժամհարյանը մինչեւ հղիության 5-րդ ամիսը չի իմացել, որ մայրանալու է, քանի որ ֆիզիոլոգիական որեւէ փոփոխություն չի զգացել: Ժամհարյանը 6 երեխայի մայր է եւ ունի 2 թոռ: Նրա ընտանիքը սոցիալապես անապահով է: Վախենալով ամուսնուց ու նաեւ ամաչելով բամբասանքներից, որ երկու թոռ ունեցող կինը մայրանալու է, հղիության ընթացքում ...
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի երեք ցուցապատերին, կանանց միամսյակի շրջանակներում, մեկ ամսից ավելի ցուցադրվում էին համալսարանի բոլոր ժամանակների կին դասախոսների հրատարակած գրքերը:
Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում բացվեց «Ուսուցումը Հայաստանում» խորագրով 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ իրենց ծրագրերն էին ներկայացնում Հայաստանի ու արտերկրի առաջատար բուհերն ու կրթական հաստատությունները:
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը կներկայացվի Ստրասբուրգումՙ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնումից հետո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: «Կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ, համերգներ, որոնցից կցանկանայի հիշատակել «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում»,- ասաց Նալբանդյանը:
Մանկության տարիներին երեւի բոլորիս բակում եղել է մի շուն, որին կերակրում էինք հարեւաններով: Նրան անվանում էին Բոբիկ, Շարիկ կամ Տուզիկ (սրանք փողոցային շների սովորական անուններ են): Նա ամենաբարին էր, հավատարիմն ու զվարթը: Բայց մի՞թե բոլոր շներն են այդպիսին:
ՖԻՄԱ-ի մարզասրահում իրենց մրցավեճն ավարտեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը վիճարկող մինչեւ 14 տարեկան հանդբոլիստները: Նախնական փուլում մասնակից 8 թիմերը բաժանվել էին 2 ենթախմբի: Առաջինում ընդգրկվել էին հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցի (ՀՄԴ), ԽՄՕՄՄ-ի, Արցախի եւ Վանաձորի թիմերը, 2-րդում պայքարի մեջ էին ներգրավվել Ալավերդու, Աջափնյակի, Շենգավիթի եւ Գավառի հավաքականները:
Մայրաքաղաքի խուլերի եւ համրերի միավորման մարզապալատում վերջնագիծը հատեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը, որի պարգեւները վիճարկեցին 280 պատանի ըմբիշներ:
Ֆրանսիական Լիլում անցկացվող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Սապտարշի Ռոյի հետ եւ 3,5 միավորով հանգրվանեց 17-րդ հորիզոնականում: 20-րդ տեղում է ընթանում Եվգենիա Դոլուխանովան, որը հաշտություն կնքելով Արգհադիպ Դասի հետ, նույնպես վաստակեց 3,5 միավոր:
Բելառուսում անցկացված ակրոբատիկայի միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցան հայ ակրոբատներնՙ արժանանալով արծաթե մեդալների: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնում էին «Գյումրու մարմնամարզիկ» մարզադպրոցի սաները:
Armchess.am-ի տեղեկացմամբ, ՖԻԴԵ-ն հաստատել է շախմատի կանանց Գրան պրիի խաղացանկը: Ինչպես հայտնի է, մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է մասնակցի Գրան պրիի 6 փուլերից 4-ին: Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհինՙ Էլինա Դանիելյանն իր առաջին ելույթը Գրան պրիում կունենա Դիլիջանում, որտեղ մրցաշարը կմեկնարկի հունիսի 15-ին:
Հնդկաստանի Չեննայ քաղաքը պատրաստ է հյուրընկալելու շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար նոյեմբերի 6-26-ը կայանալիք Անանդ-Կառլսեն մրցախաղի մասնակիցներին: Հնդկաստանը պատրաստ է 4 մլն եվրոյից ավելի մրցանակային հիմնադրամ տրամադրել: