ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐԱՆ ՊՐԻԻ 4 ՓՈՒԼԵՐԻՆ Armchess.am-ի տեղեկացմամբ, ՖԻԴԵ-ն հաստատել է շախմատի կանանց Գրան պրիի խաղացանկը: Ինչպես հայտնի է, մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է մասնակցի Գրան պրիի 6 փուլերից 4-ին: Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհինՙ Էլինա Դանիելյանն իր առաջին ելույթը Գրան պրիում կունենա Դիլիջանում, որտեղ մրցաշարը կմեկնարկի հունիսի 15-ին: Էլինայի համար 2-րդ մրցաշարը կլինի Տաշքենդում սեպտեմբերի 17-ին մեկնարկելիք Գրան պրիի փուլը: Նա կմասնակցի նաեւ Խանտի Մանսիյսկում (2014-ի մայիսի 2-16-ը) եւ Թբիլիսիում (2014-ի հունիսի 18-ից հուլիսի 2-ը) կայանալիք մրցաշարերին: |