ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Այս մասին հավաստիացնում է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, որի նամակից ստորեւ ներկայացնում ենք լայն հատվածներ: Հարգելի Տարոն Մարգարյան «Ռուսաստանի հայերի միության» եւ անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երեւանի նվիրյալ առաջնորդի: Ողջ հայության մայրաքաղաքի` Երեւանի խնդիրները հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլեւ նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին: Այդ պատճառով է, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները կարեւոր դեր են խաղալու ոչ միայն երեւանցիների, այլեւ միլիոնավոր հայերի հասարակաքաղաքական կյանքում: Մենք քաջատեղյակ ենք Երեւանի քաղաքապետի պաշտոնում Ձեր ակտիվ եւ արդյունավետ գործունեությանը: Նկատելիորեն բարելավվել է քաղաքի արտաքին տեսքը, կատարելագործվում են ենթակառուցվածքները, բարեկարգվում փողոցները, այգիներն ու այլ հասարակական վայրերը: Ձեր ղեկավարությամբ Երեւանում ձեւավորվում է առավել գրավիչ ներդրումային միջավայր: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից շատերը նախաձեռնական գործունեությունը հենց Երեւանում են ծավալում: Համոզված եմ, որ Ձեր վերընտրվելը որպես Երեւանի քաղաքապետ նոր շունչ կհաղորդի Երեւանում ժամանակակից եւ կայուն բիզնես-միջավայրի ձեւավորմանը: Ռուսաստանի հայերի միությունը իր աջակցությունն է հայտնում Հանրապետական կուսակցությանը եւ անձամբ Ձեզ: Հարգանքներովՙ |