RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1218, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԵՊՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԹԵՄԱՏԻԿ ԿԱՅՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Այսօր, ապրիլի 18-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թեմատիկ կայքերի շնորհանդեսը: 2012թ.-ին նախագծվել եւ համացանցային կիրառման են ներկայացվել ինստիտուտի թվով 7 թեմատիկ կայքերը Հայոց ցեղասպանության, հայոց պատմության, հնագիտության, հայոց լեզվի, մշակույթի, կրոնի, սփյուռքի վերաբերյալ: Կայքերում կարելի է գտնել, դիտել եւ անվճար ներբեռնել հայագիտական համապատասխան թեմատիկ ուղղություններին առնչվող ոչ միայն դասական ու հայտնի գիտական աշխատանքներ, այլ նաեւ նոր հրապարակումներ, փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ ու տեսանյութեր:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հայագիտական ուղղվածության հետազոտություններ, հրատարակում ուսումնասիրություններ, իրականացնում պրոֆեսիոնալ թվայնացում եւ համացանցային պաշարներում հիշյալ նյութերի ներկայացվածության ապահովում: Կատարված աշխատանքը շարունակաբար ներկայացվում է ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am-ում, այդ թվում նոր կայքերում, որոնցում արդեն առկա են շուրջ 366 գրքեր, 1000 հանրագիտարանային գիտահանրամատչելի հոդվածներ, 168 գիտական հոդվածներ, շուրջ 340 քարտեզներ, 110 արխիվային փաստաթղթեր, պատմական տարաբնույթ լուսանկարներ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համագործակցում է ինչպես առանձին հայագետների, այնպես էլ հայագիտական գիտահետազոտական այլ կենտրոնների եւ ինստիտուտների հետ:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2008 թ.-ին: Ունի թվով 8 ստորաբաժանում` «Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա», «Ցեղասպանագիտության բաժին», «Հայ-օսմանական առնչությունների բաժին», «Ադրբեջանագիտության հայկական կենտրոն», «Վրացագիտության հայկական կենտրոն», «Աղբյուրագիտական լաբորատորիա», «Վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժին», «Հայաստանի պատմական աշխարհագրության եւ քարտեզագրության լաբորատորիա» (տե՛ս` www.armin.am):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ