RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2182, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՄԵՑ 2008-ԻՆ ԲՈՒՇԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԻՐ ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Ռայսը հորդորել էր չներքաշվել պատերազմի մեջ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասնությունները:

«Ինձ զանգահարեց Բուշը, երբ (ռուսական) բանակը արդեն շարժվում էր դեպի Թբիլիսի, եւ հարցրեց. «Ինչպե՞ս ես, Միշա. ոչ այնքան լավ, այո՞»: Ես պատասխանեցի. «Թե հիմա ինչպես եմ, թանկագին նախագահ, այլեւս որեւէ կարեւորություն չունի: Ես վաղը կարող եմ չլինել, բայց Դուք պետք է որ Ձեզ լավ չզգաք», պատմել է Սաակաշվիլին: Նրա խոսքերով, այն ժամանակ ինքը զրուցակցին ասել է, որ Թբիլիսիի գրավումը կնշանակի «Խորհրդային Միության վերականգնում»:

Հենց դրանից հետո ԱՄՆ-ը իր ռազմական ուժերն օգտագործել է Վրաստանին օգնելու համար: Պաշտոնապես դա կոչվում էր մարդասիրական գործողություն (ԱՄՆ ռազմափոխադրական ինքնաթիռները եւ ռազմանավերը օգտագործվեցին Վրաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերման համար):

Սաակաշվիլու կարծիքով, այդ գործողությունը նպաստեց, որ «ռուսները հրաժարվեն Վրաստանը գրավելու գաղափարից»:

Իրականում դեպի Թբիլիսի շարժվող ռուսական տանկերի մասին լուրեր էին հաղորդվել պատերազմի 6-րդ օրըՙ օգոստոսի 13-ին: Այդ լուրերը մեկնաբանելովՙ Սաակաշվիլին խոստացել էր քաղաքը պատշպանել «մինչեւ արյան վերջին կաթիլը»: Ավելի ուշ ռուս զինվորականները հայտարարել էին, որ «Թբիլիսիի վրա հարձակում սկսած» տանկերը իրականում դուրս էին բերվել վրացական լքված ռազմակայանից:

Վրաստանի հեռուսատետսությամբ ապրիլի 16-ին ելույթ ունենալովՙ նախագահը նաեւ հաստատել է այն տեղեկությունը, որ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը նախապես իրեն հորդորել էր չներքաշվել պատերազմի մեջ:

Վրաց-օսական հակամարտության գոտում պատերազմը սկսվեց 2008-ի օգոստոսի 8-ին: Լույս 8-ի գիշերը վրացական կողմը հրետակոծեց Հարավային Օսիան, իսկ հետո վրացական զորքը մտավ տարածաշրջան:

Սակայն ինքնահռչակ հանրապետության նկատմամբ հսկողությունը վերականգնել չհաջողվեց: Հակամարտության գոտի բերված ռուսական 58-րդ բանակի ստորաբաժանումները դուրս մղեցին վրացական զորքին, ապա գրավեցին կից վրացական տարածքը (հետագայում հեռացան այնտեղից): Պաշտոնական Թբիլիսին պնդում էր, թե Ռուսաստանն առաջինն է զորք մտցրել Հարավային Օսիա, իսկ Վրաստանը պատասխան քայլերի է դիմել:

2012-ի վերջերին Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Նոր ղեկավարությունը մտադիր է վերստին քննել պատերազմի հանգամանքները: Ներկայիս վարչապետ, կառավարող կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պատերազմի ընթացքում նախկին իշխանության գործողությունները համարում է «անհամազոր»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ