RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2049, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 76

Ի ՀԻՇԱՏԱԿ ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ

Ի. Պ.

20 տարի առաջ` ապրիլի 17-ին ռազմական ուղղաթիռով Շահումյանից Հայաստան գալիս զոհվեց Արցախյան ազատագրական շարժման նշանավոր գործիչ Շահեն Մեղրյանը: Ուղղաթիռում, որը խփվեց, եղել են նաեւ Շահեն Մեղրյանի զինակից ընկերները, որոնք բոլորն այդ օրը մահացան:

Երեկ Շահեն Մեղրյանի ու նրա ընկերների հիշատակին նվիրված ցերեկույթ էր կազմակերպվել Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որտեղ ներկա էին նրանց ընկերները, հարազատները, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ուրիշներ:

Մարտական ընկերներից Լեւոն Մելիք-Շահնազարյանը, որը նաեւ Շահեն Մեղրյանի կնքահայրն է, պատմեց, որ նրան ճանաչում է 1989 թվականից, պատմում է, որ հումորը Շահեն Մեղրյանից միշտ անպակաս էր: Ուներ հումոր, բայց միեւնույն ժամանակ շատ խոհեմ էր, հայրենասեր: Դիմելով կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատարին` Լեւոն Մելիք-Շահնազարյանը հույս հայտնեց, որ Շահեն Մեղրյանի նման մարդկանց կերպարները, նրանց կատարած գործերը կմտնեն նաեւ դպրոցական դասագրքեր:

Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: Ավարտելով միջնակարգ դպրոցը` 1969-ին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Իսկ համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Շահումյանի շրջան: Նրա մարտական ուղին սկսվել է 1988-ից, այն ժամանակ Շահեն Մեղրյանն առաջիններից էր, ով զգաց, որ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը, ու սկսեց կազմակերպել զինված ջոկատներ: 1991-ին, շնորհիվ Շահեն Մեղրյանի ու նրա ջոկատների կազմակերպած գործողությունների` սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ ու Մանաշիդ գյուղերը: Սրան հաջորդեց մյուս գյուղերի ազատագրումը:

Երեկվա ցերեկույթի ժամանակ նաեւ հնչեցին Շահեն Մեղրյանին ու արցախյան մյուս ազատամարտիկներին նվիրված երգեր «Զորակն» անսամբլի, Ներսիկ Իսպիրյանի, Սահակ Սահակյանի եւ ուրիշների կատարմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ