Եթե, օրինակ, շուկայում լոլիկ վաճառողի հետ դուք համակարծիք չեք` լոլիկի գնի շուրջ, ապա դա չի նշանակում, որ դուք ընդդիմություն եք: Այսինքն, ամեն անգամ ինչ-որ միջավայրում հակառակ կարծիք ունենալը դեռ ընդդիմադիր լինելու ապացույց չէ: Այսպես կոչվելու համար պետք է լինի հստակ գործող սկզբունքային դիրքորոշում, ինչը ընդունում է տվյալ միջավայրի մեծամասնությունը, շեշտում ...
Երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում:
Հայաստանի ազգային արխիվը մինչեւ 2015 թվականը կհրապարակի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ 12 000 փաստաթուղթ ու 29 000 գրություն, որոնք նախկինում չեն կիրառվել: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մեկնաբանությամբՙ փաստաթղթղերը հիմնականում ցեղասպանությունից վերապրածների վկայություններ են, աշխարհի տարբեր երկրների արխիվներից պեղած արխիվային նյութեր, տեղեկություններ որբ մնացածների եւ նրանց ծնողների մասին:
Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հղած իր նամակումՙ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի գլխավոր հովանավորներից Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կոչ է արել այս տարվա ապրիլի քսանչորսի ելույթում ի վերջո ճանաչել եւ համապատասխան «ցեղասպանություն» եզրով բնութագրել 20-րդ դարի առաջին ոճրագործությունըՙ Հայոց ցեղասպանությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մաքարունը:
Ինչպես անցած 28 տարիներին, այսօրՙ ապրիլի 19-ին Բոստոնի (Մասաչուսեթս) նահանգային կառավարչատան ներկայացուցիչների պալատում նշվելու է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, հիշատակի արարողությունը սկսվելու է առավոտյան ժամը 10.30-ին ելույթներով, որից հետո երթ է կազմակերպվելու դեպի «Ռոզ Քենեդի Գրինվեյում» գտնվող «Հայկական ժառանգության այգին»: Նախատեսված է նաեւ ծաղկեպսակ ...
Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի հաջորդ պրեզիդենտը Ջիմի Քարտերն է: Նա 1978թ. մայիսի 16-ին հայտարարեց` «Ընդհանուր առմամբ աշխարհում չգիտեն, որ 1916թ. նախորդած տարիներին ստույգ քայլեր կատարվեցին ողջ հայ ժողովրդին ոչնչացնելու ահամր: Եվ որեւէ Նյուրնբերգյան դատավարություն տեղի չունեցավ»: Ճիշտ է, այստեղ ցեղասպանություն բառը չկա, բայց բովանդակային առումովՙ «Ստույգ քայլեր կատարվեցին ողջ հայ ...
Ադրբեջանի վերահսկիչ պալատը փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի 2012թ. գործունեության արդյունքների աուդիտի եզրակացության մեջ հայտնաբերել է խոշոր խախտումներ եւ յուրացումներ: Բյուջեից հայտնաբերվել է 283 200 մանաթի յուրացում, ինչպես նաեւ` 267 000 մանաթի ոչ նպատակային ծախս (տես` http:/haqqin.az/news/5075):
Երեւանի ավագանու թեկնածուները երեկ «Մեդիա կենտրոնում» քննարկեցին Երեւանի բյուջեին կապված իրենց ծրագրերը, մասնավորապես, թե ինչպես ավելացնեն Երեւանի բյուջեն:
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 24-ը մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա «Հայերենն իմ սրտում» համահայկական երիտասարդական համաժողովը, որը մի նոր քայլ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, լեզվամշակութային խնդիրների արծարծման, համազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության ճանապարհին:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
Պետական կառավարման մարմինների եւ պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները երեկ հաստատվեցին կառավարությունում: Այս որոշման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց. «Բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, որովհետեւ սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է: Ֆինանսների նախարարությունը դուրս է բերել բոլոր ...
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 2013-2014 ուսումնական տարվա դիմորդների համար կազմակերպում է վճարովի խորհրդատվական (կոնսուլտացիոն) պարապմունքներ հետեւյալ մասնագիտությունների գծովՙ
Ապրիլի 19-ին, ժ. 16:00-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակվածՙ «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին» (կազմողներ` Հոգեշնորհ Հայր Վահան ծ.վրդ. Օհանյան, Ոսկան Մխիթարյան), «Հայկական պետության սահմաններն ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» (հայերեն-անգլերեն) եւ «Գրիգոր Գուլգուլյանի գործը» (վրեժ սպանված հոր եւ եղբայրների համար) գրքերի ...
Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը երեկվա օրը բեկումնային համարեց բանագողական («պիրատական») արտադրանքի պայքարի համար, քանի որ սկսելու է գործել համապատասխան օրենքը, որն արգելում է առանց հեղինակային իրավունքի դրոշմակնիքի վաճառել նման արտադրանքը: Ըստ Արմեն Ազիզյանի, օրենքն ընդունվել է 2010-ին, բայց հստակեցումների կարիք ուներ, ինչը կատարվեց 2012-ին: Այս ոլորտում գործող ընկերություններին ...
Ֆրանսիական «Պրոպարկո» զարգացման ֆինանսական գործակալությունը (Investment and Promotion Company for Economic Cooperation) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին պայմանագիր` 15 մլն ԱՄՆ դոլարի չափով «Ամերիաբանկին» վարկ տրամադրելու մասին: «Պրոպարկոյի» կողմից սա առաջին ֆինանսական ներդրումն է Հայաստանում եւ երկրորդը` Անդրկովկասի ամբողջ տարածաշրջանում: «Պրոպարկոյի» կողմից պայմանագիրը ստորագրեց ներդրումների գծով փոխտնօրեն Ժերոմ Բերտրան-Հարդին, իսկ հայկական ...
Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», մեկնարկել է «Թատրոն X» թատերական փառատոնը, որի շրջանակում ցուցադրվեց «Կրքոտ հաշվետվություն» ներկայացումը: Ի դեպ, այն արդեն մեծ սեր է վայելում հանդիսականի կողմից:
Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին Արմունքի (Նյու Յորք) «Բայրամ Հիլզ» ավագ դպրոցի կազմակերպած երրորդ տարեկան «Global Village Day» տոնախմբությանը մասնակցել է նաեւ հայկական «Շուշի» պարային համույթը:
Ապրիլի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում պատիվ կունենա ներկայացնել ամերիկյան «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթի եւ Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը: Ներկայացումը դասական բալետի ու կրքոտ ժամանակակից պարի հոգեթով մի համադրություն է: Այս համատեղ ծրագիրը ապրիլի 19-ին ժամը 19:00 կներկայացվի Գյումրու Աճեմյանի անվան ...
Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան կառույցներն ամեն տարի ապրիլի 24-ին միասնաբար այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Մոսկվայում ապրիլի 20-ին տեղի կունենա հայկական երաժշտական ինդուստրիայի ասպարեզում «ARMENIA» Music Awards 2013 8-րդ ազգային մրցանակաբաշխությունը: Համերգը եւ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվեն Կրեմլի պետական պալատում:
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում: Այդ օրը պատվավոր մրցանակը կվիճարկեն Գյումրիի «Շիրակն» ու Երեւանի «Փյունիկը»: Հանդիպումը կսկսվի ժամը 19-ին:
Լոնդոնում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի ավարտից հետո որոշ ժամանակ հանգստանալով, Լեւոն Արոնյանը շուտով կրկին մրցավեճի կբռնվի: Նա կմասնակցի 2 խոշորագույն մրցաշարի: Դրանցից առաջինն ապրիլի 20-ից մայիսի 1-ը կայանալիք Ալյոխինի հուշամրցաշարն է: Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը, Բորիս Գելֆանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լաուրենտ Ֆրեսինետը, Մայքլ ...
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հարցում էր անցկացրել, որի նպատակն էր պարզել, թե Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում քանի՞ գոլ կխփի:
Դոնեցկի «Շախտյորը», որը գործնականում արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը, հաջողությամբ պայքար է մղում նաեւ Ուկրաինայի գավաթի համար: Միրչա Լուչեսկուի սաները քառորդ եզրափակիչում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեցին «Կարպատներին» ու մտան հաջորդ փուլ: Այդ խաղում թիմի գլխավոր մարզիչը Մխիթարյանին հանգստանալու հնարավորություն էր ընձեռել, որն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին: Իհարկե, ...
Լիլի շախմատի մրցաշարի 6-րդ տուրը հաջող էր ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանի համար, որը հաղթեց Նոել Ռիֆին: Իսկ ահա 7-րդ տուրում հայ շախմատիստը մրցաշարում առաջին պարտությունը կրեցՙ զիջելով աղյուսակը 6,5 միավորով գլխավորող հնդիկ գրոսմայստեր Սուրի Վայբհավին: Ղարամյանը 7 հնարավորից վաստակած 4,5 միավորով 16-րդ տեղում է: