RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ

Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1139, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՆՈՐՙ Arian AMU ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ

ԱՌԳԱ հիմնադրամը ֆինանսավորել է Արիան ԱՄՅու տառատեսակների ստեղծումը, ինչի շնորհիվ ամբողջացվել է հայկական համակարգչային տառատեսակների փաթեթը:

Արիան ԱՄՅու տառատեսակը արդեն ներբեռնվել է աշխարհի շուրջ 40 երկրներից: Համացանցի համար միջազգային չափանիշներ մշակող նշանավոր W3Consortium ընկերությունը հայերենի համար առաջարկում է օգտագործել Արիան ԱՄՅու տառատեսակը: Որպես համացանցային դիտման ստանդարտ տառատեսակ` Արիան ԱՄՅու-ն ներառված է նաեւ ՀՀ նախագահի, կառավարության, նախարարությունների, Կենտրոնական բանկի կայքերի ոճաթերթերում, այլ պետական եւ ոչ պետական կայքերում:

Տառաստեղծների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Թառումյանի կողմից ներկայացված Արիան ԱՄՅու տառատեսակների նորացված ընտանիքը ստեղծված է ավանդական տպագրության եւ տեսատիպ դյուրակիր սարքերի համար` բազմալեզու գրվածքներ կազմելիս բարձրորակ աշխատանք ապահովելու նպատակով:

Արիան ԱՄՅու ընտանիքը համալրվել է ոճային եւս երկու լրակազմով` շղագիր եւ միալայնք, ինչի շնորհիվ Արիան ԱՄՅու-ն այսօր կարող է համարվել հայկական տառատեսակների ամենախոշոր ընտանիքը:

Արիան ԱՄՅու-ն հայերենից բացի, հնարավորություն է տալիս գրվածքներ կազմել բոլոր եվրոպական լեզուներով` լատինատառ, հունատառ եւ կիրիլատառ, ինչպես նաեւ` վրացերեն, եբրայերեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ