RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1066, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՌԻՇԱՐ ԲԵՐՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ARMENIA» Music Awards 2013-ԻՆ

Մոսկվայում ապրիլի 20-ին տեղի կունենա հայկական երաժշտական ինդուստրիայի ասպարեզում «ARMENIA» Music Awards 2013 8-րդ ազգային մրցանակաբաշխությունը: Համերգը եւ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվեն Կրեմլի պետական պալատում:

Հանդիսությունը կվարեն հեռուստահաղորդավարներ Սամվել Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հայաստանի 2003 թ. գեղեցկուհի, Եվրոպայի 2005 թ. փոխգեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, հումորիստ հաղորդավարներ Հայկոն ու Մկոն եւ դերասան, հաղորդավար Դմիտրի Նագիեւը:

Կմասնակցեն Ավետիք Սարգսյանը, Գուրգեն Դաբաղյանը, Քրիստինե Պեպելյանը, Արտո Թունջբոյաջյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Մհերը, Ինգան եւ Անուշը, «Ռեինկարնացիա» խումբը, Ալլա Լեւոնյանը, «The Beautified Project» խումբը, մանկական Եվրոտեսիլի, «թՏսՏր» նախագծի մասնակիցները, Ոստան Հայոցը, Ռուբեն Մաթեւոսյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ իտալացի տենոր Ալեսսանդրո Սաֆինան եւ կանադացի երգչուհի Ջորջիա Ֆումանտին:

Արարողության հատուկ հյուրը կլինի ֆրանսիացի հայտնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ, համաշխարհային կինոփառատոների մրցանակակիր, Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռիշար Բերրին: Այդ մասին Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությանը հայտնել է «Արմենիա փրոդաքշընի» գլխավոր պրոդյուսեր Վալերի Սաարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ