RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1913, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՊՐՈՊԱՐԿՈ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ» 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ

Ֆրանսիական «Պրոպարկո» զարգացման ֆինանսական գործակալությունը (Investment and Promotion Company for Economic Cooperation) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին պայմանագիր` 15 մլն ԱՄՆ դոլարի չափով «Ամերիաբանկին» վարկ տրամադրելու մասին: «Պրոպարկոյի» կողմից սա առաջին ֆինանսական ներդրումն է Հայաստանում եւ երկրորդը` Անդրկովկասի ամբողջ տարածաշրջանում: «Պրոպարկոյի» կողմից պայմանագիրը ստորագրեց ներդրումների գծով փոխտնօրեն Ժերոմ Բերտրան-Հարդին, իսկ հայկական կողմից` «Ամերիաբանկի» տնօրենության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Անրի Ռենոն:

Վարկն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի եւ սննդի վերամշակման փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ