RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1327, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ՇԱԽՏՅՈՐՆ» ԱՌԱՆՑ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

Դոնեցկի «Շախտյորը», որը գործնականում արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը, հաջողությամբ պայքար է մղում նաեւ Ուկրաինայի գավաթի համար: Միրչա Լուչեսկուի սաները քառորդ եզրափակիչում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեցին «Կարպատներին» ու մտան հաջորդ փուլ: Այդ խաղում թիմի գլխավոր մարզիչը Մխիթարյանին հանգստանալու հնարավորություն էր ընձեռել, որն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին: Իհարկե, դրան նպաստեց նաեւ հանդիպման ընթացքը: Արդեն առաջին խաղակեսում Գայն ու Տեյշեյրան 2 անգամ գրավեցին «Կարպատների» դարպասը: Հյուրերը միայն 79-րդ րոպեին 11 մ հարվածով կրճատեցին հաշիվը:

Գավաթի մրցաշարում «Շախտյորի» գլխավոր մրցակիցն, անկասկած, կլինի «Դնեպրը», որը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Վոլինին»: «Չեռնոմորեցի» ֆուտբոլիստներն էլ Կիեւում 2-1 հաշվով պարտության մատնեցին տեղի «Արսենալին»:

Իսկ ահա «Սեւաստոպոլի» եւ «Տավրիայի» մրցավեճի ելքը որոշեցին 11 մ հարվածները: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: 11մ հարվածաշարն ավելի դիպուկ իրացրին դաշտի տերերը, որոնք էլ կշարունակեն պայքարն Ուկրաինայի գավաթի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ