RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1704, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 80

«ՇՈՒՇԻ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ

Հ. Ծ.

Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին Արմունքի (Նյու Յորք) «Բայրամ Հիլզ» ավագ դպրոցի կազմակերպած երրորդ տարեկան «Global Village Day» տոնախմբությանը մասնակցել է նաեւ հայկական «Շուշի» պարային համույթը:

Ավելի քան հազար հոգու ներկայությամբ անցկացված տոնախմբությունը, որին մասնակցել են ներկայացուցիչներ Բրազիլիայից, Կանադայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Անգլիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Շոտլանդիայից եւ Հայաստանից, վերածվել է միջազգային իսկական փառատոնի, որի ընթացքում, բացի պարային համարներից, ներկաները ըմբոշխնել են այլ ժողովուրդների կենցաղը, խաղերը եւ ճաշատեսակները:

Տոնախմբությունը սկսվել է «Շուշի» համույթի պարողների եւ «Բայրամ Հիլզ» ավագ դպրոցի հայ աշակերտների շքերթով, որից հետո համույթի 45 անդամներ մեծ վարպետությամբ եւ հպարտորեն ցուցադրել են մեր մշակույթի հարստությունըՙ կատարելով յոթ պարեր, որոնք հմայել են օտար հանդիսատեսին:

Տոնախմբությունը բացառիկ հաջողություն է արձանագրել, եւ հայ պարողների ելույթները անջնջելի տպավորություն են թողել ներկաների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ