Տեղական, մասնավորապես «Լոռի» տեսակի պանրի փաստացի բացակայությունը խանութներում ամենեւին էլ վերջին օրերին արձանագրված երեւույթ չէ: Առնվազն 2 ամիս մայրաքաղաքի խոշոր խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտ է նկատվում: Անցյալ ամիս, երբ այդ մասին հարց ուղղեցինք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, վերջինս հարցին պատասխանելու հանձնարարական տվեց հանձնաժողովի` այդ ապրանքի շուկայով ...
Թուրքական «Զաման» թերթը ապրիլի 24-ի նախօրեին երկու հարցազրույց է վերցրել: Մեկըՙ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Թաներ Աքչամից, իսկ մյուսըՙ Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուից: Վերջինը «Զամանի» թղթակցին ասել է, որ տեղահանության ընթացքում սպանված հայերի թիվը 8 հազար 500 է:
«Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին ու բնութագրվում էին հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքով», նշված էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում, որ ներկայացվեց երեկ Ստրասբուրգում մեկնարկած նստաշրջանում:
Ապրիլի 19-ին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:
Հայերի ցեղասպանության 100-ամյակը սարերի հետեւում չէ: Ընդամենը երկու տարի է մնացել համապատասխան ծավալներով նշելու հիշատակությունը այն հսկայական ողբերգության, որը մեզանից խլեց ոչ միայն մեկուկես միլիոն մարդկային կյանքեր, այլեւ 3000-ամյա մեր հայրենիքը: Կորուստներին պետք է ավելացնել նաեւ ձուլված կամ արմատներից հեռացած հայերի մի քանի սերունդներ:
Թեպետ Թուրքիան հայտարարել է, որ 2015-ինՙ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին աշխարհն ականատես է լինելու «Հայկական ցունամիի», սակայն այս առնչությամբ Հայաստանում եւ դրսում ապրող բազմաթիվ գիտնականներ ու ցեղասպանագետներ կարծիք են հայտնում, որ հայկական կողմը դեռեւս լուրջ եւ մշակված քայլեր չի ձեռնարկվում, եւ համաժողովների, ծառատունկերի ու գրքի շնորհանդեսներով հնարավոր չէ ցունամի կազմակերպել:
«Ազգի» վերջին համարներում հարկ ենք համարում մատնանշելու, որ հայատյացությունը անասնական բնազդ է դարձել թուրք հրոսակի համար: Ըստ երեւույթին, ադրբեջանական հրոսակը առատաձեռնորեն ֆինանսավորում է այդ բնազդով տառապող եղբայրակցին, որ լկտիությունն էլ նրա համար դարձել է առանձնահատկություն:
Ֆրեզնոյի պետհամալսարանը վերջերս հյուրընկալել է երկու հայազգի բանախոսների, որոնք հանդես են եկել հայկական ուսումնասիրությունների շուրջը գարնանային դասախոսությունների ծրագրի շրջանակներում:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբՙ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթՙ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքական մրցակցության հանգամանքն ապահովված է, քանի որ ընտրություններին մասնակցում են խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը: ՀՀԿ պատգամավորի խոսքով` ոչ բնական ու ոչ օրինաչափ է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը չեն մասնակցում համապետական ընտրություններին. «Ինձ համար դա ...
Այն ներկայացնում է Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի կյանքն ու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատած տարիներին ծավալած գործունեությունը: Գիրքը կազմվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ:
Ոչ այդքան հեռու ժամանակներում այսօրվա, օրինակ, ալկոհոլային կամ թմրամիջոցներից կախվածություն ունեցողների հոգեբանական ակումբների փոխարեն, երբ վերջիններս, ի դեպ, իրենց արդիականությունը կորցրած կլինեն, հավանաբար կբացվեն նորերը: Ասենքՙ «Հնաոճ տղամարդկանց հոգեբանական ակումբ», որիՙ գլխարկները թեւերի տակ ու գլխիկոր անդամները ամեն օր հասարակության քննադատող հայացքների ներքո կգան ակումբ, որը կլինի քաղաքի մի անշուք ...
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին: Այս անգամ բանակի կարիքների համար հիմնադրամը նախատեսել է գնել եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել շուրջ 200 հազար դոլարի տասը ավտոմեքենաներ, որոնց մակնիշներն ընտրվել են ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:
«Դվին» հյուրանոցի մոտ շուրջպար բռնած «Լեռնցիների պար» արձանախումբն այսօր որոշ «մարդիկ» թալանում են: Եթե տարիներ առաջ արձանախմբի խնդիրը ծառերի ու թփերի, ինչպես նաեւ շինարարական թիթեղապատնեշի հետեւում լինելն էր, ապա այսօր մադիկ հանդգնում են այն վնասել:
«Ազգի» խմբագրությունը իր աշխատակից Հակոբ Ծուլիկյանից շնորհակալությամբ ստացել է «Ծաղկաքաղ մը «Էրեբունիէն» հատորը, որը նվիրված է իր վաղամեռիկ եղբորՙ լոնդոնաբնակ դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի անմահ հիշատակին:
ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Մադլեն Օլբրայթը Բեռլինում ներկայացրեց իր ինքնակենսագրական «Աշունը Պրահայում. մանկության հիշողություններս պատերազմի ժամանակ» գիրքը, որը 2013-ի մարտին գերմաներենով լույս է ընծայել «Զիիդլեր» հրատարակչությունը: 544-էջանոց հատորի գինը 24,99 եվրո է: Ապրիլի 17-ին հյուրընկալվելով zdf-ի առավոտյան եթերին, իր արտաքին տեսքն անփոփոխ թողած, կրծքազարդ-ճարմանդների սիրահար լեդին նախ անդրադարձավ Բոստոնում տեղի ունեցած ...
Ապրիլի 24-ի նախօրեին «Լուսակն» հրատարակչությունը լույս է ընծայել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի անգլերեն հատորը: Գրքի խմբագիրը Նարեկ Սեֆերյանն է, թարգմանիչներըՙ Հեղինար Մելքոնյանն ու Հրանտ Կատարիկյանը:
Մոսկվայում վերջնագիծը հատեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 5 մարմնամարզիկներից 3-ն իրավունք էին ստացել շարունակելու պայքարը եզրափակիչ մրցումներում առաջնության պարգեւների համար:
Փարիզում մեկնարկած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը տհաճ անակնկալ մատուցեց հայ մարզասերներինՙ սեւերով պարտվելով չինացի գրոսմայստեր Դին Լիժենին:
Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 6-րդ տեղը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զիջեց նույնպիսի արդյունքի հասած Ալեքսանդր Դանինին: Եվգենիա Դոլուխանովան 5,5 միավորով 179 մասնակիցների մեջ զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:
Ապրիլի 20-ին ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը հեռարձակեց բացառիկ մի տեսաֆիլմ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմի հեղինակ Ռեմի Վորանոն ամիսներ շարունակ շրջել է Հենրիխ Մխիթարյանի հետքերով, նկարահանումներ է իրականացրել Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել է Ֆրանսիայում, Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ ...
Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» կարող էր ժամկետից շուտ գրանցել իր հերթական չեմպիոնությունը: Սակայն Դնեպրոպետրովսկում «Դնեպրի» հետ կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: Ընդ որում «Շախտյորը» հաշիվը հավասարեցրեց 11 մ հարվածի շնորհիվ, որն անվրեպ իրացրեց Դարիո Սռնան: Ի դեպ, «Շախտյորի» ավագը խոստովանել է, որ 11 մ հարվածն առաջարկել էր իրացնել ...