RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1759, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 72

ԾԱՂԿԱՔԱՂ ՄԸ «ԷՐԵԲՈՒՆԻԷՆ»

«Ազգի» խմբագրությունը իր աշխատակից Հակոբ Ծուլիկյանից շնորհակալությամբ ստացել է «Ծաղկաքաղ մը «Էրեբունիէն» հատորը, որը նվիրված է իր վաղամեռիկ եղբորՙ լոնդոնաբնակ դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի անմահ հիշատակին:

Դոկտ. Ա. Ծուլիկյանը (մասնագիտությամբ ոսկրաբան-վիրաբույժ) ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել լոնդոնահայության շրջանում: Իր խմբագրությամբ 1980-1996 թվականներին Լոնդոնում լույս է տեսել Թեքեյան խնամակալ մարմնի պաշտոնաթերթ «Էրեբունի» երկշաբաթաթերթը, որի ամբողջական համարներից կազմված հինգ մեծածավալ հատորները երկու տարի առաջ ապրիլին հանձնվեցին Հայաստանի ազգային գրադարանինՙ որպես վերջնական հանգրվան:

Ներկա հատորը, որը կազմել եւ հրատարակել են նրա երեւանաբնակ երկու եղբայրներըՙ Տիգրան եւ Հակոբ Ծուլիկյանները, պարունակում է դոկտ. Ա. Ծուլիկյանի վերոնշյալ թերթում ստորագրած խմբագրականները, հարցազրույցները, տարբեր առիթներով արտասանած ճառերը եւ մի քանի անտիպ հոդվածները, որոնք շոշափում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային թեմաներ եւ կարող են պատմական վկայություն հանդիսանալ գաղութում գոյություն ունեցող ազգային, մշակութային եւ լրատվական գործունեության համար:

Մանրամասնությունների համար դիմել «Ազգ» օրաթերթի աշխատակից Հակոբ Ծուլիկյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ