«Ցեղասպանության իրողությունը քննարկման ենթակա չէ եւ քննարկման կարիք չունի: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, եւ դրանից հետո կքննարկենք բոլոր մյուս հարցերը: Իսկ Հայոց ցեղասպանությունը ներկայումս այնպես է փաստագրված, որ քննարկման ենթակա խնդիր չի մնացել: Եվ թուրքերի ցանկացած առաջարկ, ասենքՙ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, հարցերը քննարկելու վերաբերյալ, պարզապես որոգայթ ու ծուղակ է` խնդիրը երկարացնելու, ...
Երեկ մեր թերթը «Տեղահանության ընթացքում 800 հազար հայ է սպանվել» խորագրով ներկայացրել է Թաներ Աքչամի հետ «Զամանի» հարցազրույցը: Այսօր կներկայացնենք Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի հարցազրույցը, որը հենց նույն օրըՙ ապրիլի 21-ին է հրապարակվել «Զամանում»: ...
Նրանց համար, ովքեր ամեն տարի ապրիլի 24-ին անհամբերությամբ սպասում են ԱՄՆ նախագահի` հայերին ուղված ուղերձին, ասենք, որ Օբաման այսօր էլ «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործելու: Իհարկե, սա չի նշանակում, թե ԱՄՆ նախագահը հերքում է ցեղասպանության փաստը, մասնավորաբար այս եզրակացությանը կարելի է գալ ոչ միայն Օբամայի` մինչ նախագահ դառնալն արած հայտարարություններից, այլեւ ...
Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջված 1.5 միլիոն հայերի հիշատակման օրը «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն «մեծ կոտորած» եզրույթի գործածումը նախագահ Օբամայի կողմից առնվազն անկեղծ չէ: Ժամանակն է, որ նախագահը վերջապես ասի ճշմարտությունըՙ կատարելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը:
Ակնկալվում է, որ այսօր, ապրիլի 24-ին, մոտ 1500 կանադահայեր երկրի տարբեր կողմերից հավաքվելու են «խորհրդարանական բլուր» կոչվող վայրումՙ ունկնդրելու խորհրդարանական պատգամավորների, համայնքային առաջնորդների եւ արժանապատիվ մտավորականների ելույթներըՙ նվիրված օսմանյան թուրքերի կողմից 1915-23 թվերին ընդդեմ հայերի ծրագրված եւ իրագործված ցեղասպանությանը:
Մանկավարժական համալսարանում կայացավ «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիներըՙ թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:
Հայկական ցեղասպանութեան 98րդ տարելիցը, այս տարի եւս համայն նիւեորքահայութեան կողմէ նշուեցաւ քաղաքին սիրտը հանդիսացող «Թայմզ» հարապարակին վրայ, ապրիլ 21ին, կէսօրէ ետք ժամը 2-4: Ապահովութեան խիստ միջոցներ ձեռք առնուած էին ոչ միայն Նիւ Եորք քաղաքի ոստիկանութեան, այլեւ` հայ երիտասարդութեան կողմէ, մա՛նաւանդ որ շաբաթ մը առաջ Բոստոնի դէպքին տխուր փորձառութիւնը կը պարատաւորեցնէր ...
Մայիսի 30-ին Երեւանում կկայանա Ցեղասպանության 100-ամյակի աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որտեղ կքննարկվեն կարեւորագույն հարցեր: Դրանցից մեկն էլ մինչ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը իրավական հարթությամբ հարցին լուծում տալն ու միջազգային դատական ատյաններում հայտ ներկայացնելն է լինելու: Մինչ այդ, մինչեւ 2015-ի ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու անգամ կընդարձակի իր մասնաշենքը, ...
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ապրիլի 24-ին Գերմանիայի հայաշատ քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Ապրիլի 17-ին Բելմոնտի Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի շենքում (NAASR) կայացել է պատմաբան Վահե Թաշչյանի բանախոսությունը երկու հայ բռնագաղթած (1915-1918 թթ.) ընտանիքների մասին: Բողարյաններն ու Թավուքչյանները Այնթապից տեղահանվել են 1915 թվին եւ մի շարք այլ ընտանիքների հետ մահվան ճանապարհներով հասել նախ Համա, ապա Սալամիյա քաղաքները Սիրիայում: Նրանց պատմությունը պահպանվել ...
«Թող ձեր ձայնը լսվի» կոչով ապրիլի 21-ին ամերիկահայերը «Հայ երիտասարդների դաշնության «Անի» մասնաճյուղի» կազմակերպությամբ խաղաղ երթ են կազմակերպել դեպի «Կապիտոլ Հիլ»ՙ պահանջելով Մ. Նահանգների կառավարությունից եւ նախագահից ճանաչել հայերի ցեղասպանությունը: «Նախագահ Օբաման կարեւոր դեր կարող է խաղալ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործում, որպեսզի վերջինս առերեսվի իր պատմության մութ էջերի հետ: ...
Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 10-րդ տուրի «Բոկա Խունիորս»-«Բելգրանո դե Կորդոբա» հանդիպման մեկնարկից առաջ «Էստադիո Խակինտո Արմանդո» մարզադաշտում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խաղից առաջ Արգենտինայի ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միության ներկայացուցիչները խաղադաշտ են դուրս բերել «Հիշենք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառ: Այս մասին տեղեկացրել է Diario ARMENIA de Buenos Aires-ը:
Երեկ երկարատեւ եւ բուռն քննարկումներից հետո Ֆրանսիայի խորհրդարանը (ստորին պալատ) 331 կողմ եւ 225 դեմ ձայներով օրինականացրեց նույն սեռին պատկանող զույգերի ամուսնության, ինչպես նաեւ նրանցՙ երեխա որդեգրելու իրավոնքը: Նախապես նույն օրենքն ընդունվել էր արդեն Սենատի (խորհրդարանի վերին պալատ) կողմից: Այսպիսով, Ֆրանսիան դարձավ աշխարհում 14-րդ (Եվրոպայումՙ 9-րդ) երկիրը նմանատիպ օրենք ընդունող:
Երեւանի քաղաքապետի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչեւ 22-ը անվճար կփոխադրվեն հետեւյալ երթուղիներով. թ.1 երթուղի -«Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, ...
Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը;
Երեկ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում` «50-ամյակի կամրջից» ոչ հեռու, կրակոցներ են հնչել: Ժամը 13-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության քաղաքային բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ Հարություն Խաչատրյանը (քաղաքում հայտնի է«Քավոր Հարութ» անունով) եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման եւ ինտերնետային ծառայությունների «BlackBerry Completeե փաթեթը, որն ակտիվացնելով բաժանորդը ստանում է.
Հռչակավոր թատերագիր Րիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» (The Beast on the moon) թատերգությունը թարգմանված է 13 լեզուների, որոնցից վերջինըՙ հայերեն կատարված, ըստ Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի լրատվության, «բացառիկ յաջողութեամբ» մոնրեալաբնակ տիկին Քրիստինե Տրդատյան-Գույումճյանի կողմէ Թեքեյան մշակութային միության «Հայ բեմ» թատերախմբի առաջարկով:
Ապրիլի 17-ին Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Ռուբեն Գալչյանի «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, ինչպես նաեւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ Միջոցառումը կազմակերպվել էր երեք հայկական մշակութային կազմակերպությունների Թեքեյան մշակութային միության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Նոր Սերունդ մշակութային միության աջակցությամբ
Սաստիկ ցուրտին հետեւանքով շաբաթ մը անկողին մնալէ ետք, այսօր վերջապէս քաղաք կ՛իջնեմ, Լուվրի անդամատոմսս վերանորոգելու եւ տեսնելու Ռաֆայէլի «Սէն Միշէլՙ զգետնելով հրէշը» («Սուրբ Միքայելը սպանում է հրեշին»- խմբ.) նկարը, որ անցեալ տարի, առաջին անգամ ըլլալով, ցուցադրուեցաւ Լուվրի «Երկար գալըրիին» աջ կողմը:
Երեկ` ապրիլի 23-ին, Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որտեղ ներկայացված էին Արմեն Զաքարյանի եւ մի շարք այլ առաջատար երիտասարդ նկարիչների աշխատանքները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` "Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 740-ն հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին": Համաձայն հրամանի` "Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգում" կատարվել է փոփոխություն, մասնավորապես, կարգի 2.2 կետի ա/ ենթակետում ""TOEFL" (iBT) (այԲԻԹԻ)" բառերից ...
«Ազգի» երեկվա` ապրիլի 23-ի համարում «Այդ լռությամբ ուզում էին մեզ պաշտպանել» վերնագրով հոդվածում Մադլեն Օլբրայթի գրքի վերնագիրը պետք է կարդալ «Ձմեռը Պրահայում»: Ինչպես գրել էինք նույն հոդվածում, 2012-ի աշնանը գիրքը ներկայացվել էր Պրահայում, այստեղից էլ շփոթըՙ «Աշունը Պրահայում» սխալ ձեւը: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:
«Ազգի» նախորդ համարներից մեկում կարծիք էինք արտահայտել, որ եթե Դոնեցկի «Շախտյորի» ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել Հենրիխ Մխիթարյանից, ապա նրան թիմում պահելու համար բավականին բարձր գին կսահմանի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Եվ ահա այդ կանխագուշակումն իրականացավ: Ըստ Tuttomercato-ի, «Շախտյորը» Հենրիխի տեղափոխության դիմաց 40 մլն եվրո է պահանջում: Դա կարող է խոչընդոտ ...
Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 3-րդ տուրում կենտրոնականն աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ Լեւոն Արոնյանի մրցախաղն էր: Մրցակիցները 41-րդ քայլին հաշտություն կնքեցին:
Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը գերազանց ելույթ ունեցավ Թբիլիսիում անցկացված մարտական թաեքվոնդոյի եւ կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունում: Մեր կարատեիստներն ընդհանուր առմամբ նվաճեցին 19 մեդալՙ 5 ոսկե, 4 արծաթե, 10 բրոնզե: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին տեղըՙ գերազանցելով Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին:
Եկատերինբուրգի «Ուրալում» հանդես եկող Էդգար Մանուչարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո բավականին արդյունավետ խաղ է ցուցադրում: Ռուսաստանի առաջին խմբի առաջնության հերթական տուրում հենց Էդգարի խփած միակ գոլի շնորհիվ «Ուրալը» սեփական հարկի տակ հաղթեց Կալինինգրադի «Բալթիկային»: Դա Մանուչարյանի 6-րդ գոլն էր առաջնությունում, որի խաղերի մեծամասնությունը հայ ֆուտբոլիստը ստիպված էր բաց թողնել վնասվածքի պատճառով:
Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց 2000-01-ի ծնված դեռահասների ձյուդոյի հանրապետական մրցաշար, որը նվիրված էր սպորտի վարպետներ, արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկներ Էդուարդ Զոհրաբյանի եւ Լեւոն Սարգսյանի հիշատակին:
ԲԿՄԱ-ի հետ խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ վնասվել է ոտքի մկանը: Բժիշկների կարծիքով, Մովսիսյանը նվազագույնը 2 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա: