ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը գերազանց ելույթ ունեցավ Թբիլիսիում անցկացված մարտական թաեքվոնդոյի եւ կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունում: Մեր կարատեիստներն ընդհանուր առմամբ նվաճեցին 19 մեդալՙ 5 ոսկե, 4 արծաթե, 10 բրոնզե: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին տեղըՙ գերազանցելով Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին: Այս հաջողությունը մեր հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակն է Թբիլիսիում, որտեղ նախորդ մրցաշարի ժամանակ հայ կարատեիստները նվաճել էին 18 մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկան Սենիկ Արզումանյանը, Սմբատ Սիրավյանը, Միքայել Կառավարչյանը, Ռազմիկ Հակոբյանն ու Բենիկ Մեսրոպյանը, որոնք դարձան մրցաշարի հաղթողներ: Արծաթե մեդալների արժանացան Արեգ Պետրոսյանը, Համլետ Սարգսյանը, Սարգիս Հակոբյանն ու Արտակ Չոբանյանը: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրին Սամվել Սուքիասյանը, Տիգրան Դավթյանը, Օգսեն Վարդանյանը, Լեւոն Սաֆարյանը, Էմիլ Ավետիսյանը, Տիգրան Բադալյանը, Արթուր Մանուչարյանը, Վահան Ասատրյանը, Էդմոնդ Հակոբյանն ու Արտյոմ Հարությունյանը: |