«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013
| | Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00) | Ընթերցված է` 1275, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 56
| ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ` ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` "Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 740-ն հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին": Համաձայն հրամանի` "Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգում" կատարվել է փոփոխություն, մասնավորապես, կարգի 2.2 կետի ա/ ենթակետում ""TOEFL" (iBT) (այԲԻԹԻ)" բառերից հետո լրացվել է "եւ iTP (այԹԻՓԻ)" բառերը, իսկ 2.2 կետի ա/ ենթակետի 2-րդ պարբերությունը խմբագրվել է հետեւյալ բովանդակությամբ` ""TOEFL" (iTP) միավորների համապատասխանեցումն "TOEFL" (iBT)-ին իրականացնելիս առաջնորդվել` համաձայն Կրթական թեստավորման ծառայության /ETS/ /www.ets.org/ պաշտոնական կայք-էջում տեղադրված ուղեցույցի": | | | |
|
| |