ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ Եկատերինբուրգի «Ուրալում» հանդես եկող Էդգար Մանուչարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո բավականին արդյունավետ խաղ է ցուցադրում: Ռուսաստանի առաջին խմբի առաջնության հերթական տուրում հենց Էդգարի խփած միակ գոլի շնորհիվ «Ուրալը» սեփական հարկի տակ հաղթեց Կալինինգրադի «Բալթիկային»: Դա Մանուչարյանի 6-րդ գոլն էր առաջնությունում, որի խաղերի մեծամասնությունը հայ ֆուտբոլիստը ստիպված էր բաց թողնել վնասվածքի պատճառով: «Ուրալը» վաղուց Ռուսաստանի պրեմիեր լիգայի ուղեգիր էր նվաճել: Սակայն պաշտոնապես հաջողությունը գրանցելու համար թիմին անհրաժեշտ է մնացած 4 հանդիպումներում վաստակել ընդամենը 1 միավոր: «Ուրալը» 28 խաղում 62 միավոր է վաստակել: 2-րդ տեղում ընթացող «Տոմը» 26 հանդիպումներում իր օգտին 56 միավոր է գրանցել: |