ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը Երեւանի քաղաքապետի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչեւ 22-ը անվճար կփոխադրվեն հետեւյալ երթուղիներով. թ.1 երթուղի -«Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ, թ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փող. - Հաղթանակի կամուրջ - Մաշտոցի պողոտա - Կորյունի - Աբովյան փողոցներ - մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովյան - Մոսկովյան - Սարյան փողոցներ - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ, թ.3 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Կիեւյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով: |