«BlackBerry Complete»ՙ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման եւ ինտերնետային ծառայությունների «BlackBerry Completeե փաթեթը, որն ակտիվացնելով բաժանորդը ստանում է. BlackBerry... պրոֆիլին մեկ Էլեկտրոնային վեբ-փոստ հասցե կցելու հնարավորություն. այս հասցեի նամակագրությունը կարելի է վարել անմիջապես սմարթֆոնիցՙ առանց մուտք գործելու համապատասխան վեբ կայքը BlackBerry... Էլեկտրոնային հասցե (XXXXXXXX@vivacell.blackberry.com). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում եւ հենց սմարթֆոնից էլ կարելի է վարել ամբողջ նամակագրությունը Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry... Messenger-ի, ինչպես նաեւ հատուկ BlackBerry... սմարթֆոնների համար մշակված` ակնթարթային հաղորդագրությունների այլ ծրագրերի շնորհիվ Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի եւ MySpace-ի` հատուկ BlackBerry... սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով Ներառված ինտերնետ: «BlackBerry Complete» փաթեթը կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի: Փաթեթ | Գործողության ժամկետ (օր) | Ներառնված ինտերնետ (ՄԲ) | Արժեք (դրամ) | «BlackBerry Complete 1» | 1 | 5 | 120 | «BlackBerry Complete 7» | 7 | 50 | 1000 | «BlackBerry Complete 30» | 30 | 500 | 3600 |
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: |