RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



ՕՏՏԱՎԱ

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1267, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ԿԱՆԱԴԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հ. Ծ.

Ակնկալվում է, որ այսօր, ապրիլի 24-ին, մոտ 1500 կանադահայեր երկրի տարբեր կողմերից հավաքվելու են «խորհրդարանական բլուր» կոչվող վայրումՙ ունկնդրելու խորհրդարանական պատգամավորների, համայնքային առաջնորդների եւ արժանապատիվ մտավորականների ելույթներըՙ նվիրված օսմանյան թուրքերի կողմից 1915-23 թվերին ընդդեմ հայերի ծրագրված եւ իրագործված ցեղասպանությանը:

Հավաքի մասնակիցները, ըստ այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, այնուհետեւ խաղաղ երթ են կազմակերպելու դեպի Օտտավայում թուրքական դեսպանատան շենքը:

«Հայերը վճռական են արդարությանը հետամուտ լինելու գործում: Թուրքիայի կառավարությանը երբեք չի հաջողվի վերաշարադրել պատմությունը: Աշխարհը երբեք չի մոռանա: Կանադացիները երբեք չեն մոռանա: Մենք երբեք չենք մոռանա: Միեւնույն ժամանակ մենք բախտավոր ենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ խորհրդարանը, կառավարությունը եւ անձամբ վարչապետ Սթիվեն Հարպերը ճանաչել են պաշտոնապես հայերի ցեղասպանությունը: Մենք երախտապարտ ենք արդարությանն ու ճշմարտությանը միտված մեր կառավարության գործադրած ջանքերի համար», նշել է այս առթիվ Կանադայի Հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) նախագահ Ժիրայր Պասմաճյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ