ԲԱՑՎԵՑ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Լուսանկարը` Արման Երիցյանի Երեկ` ապրիլի 23-ին, Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որտեղ ներկայացված էին Արմեն Զաքարյանի եւ մի շարք այլ առաջատար երիտասարդ նկարիչների աշխատանքները: Բացման ու ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որ ուսանողներին բարի երթ մաղթեց արվեստի դժվարին աշխարհ ու նշեց, որ նմանատիպ ձեռնարկները կլինեն շարունակական, կոչ անելով Թուրքիային շուտափույթ ճանաչելու մեծ ոճրագործությունը: Այնուհետեւ խոսք տրվեց ակադեմիայի դեկան Էդուարդ Վարդանյանին, ով եւս շնորհավորեց բոլորին ու հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցահանդեսները կրելու են շարունակական բնույթ: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան մասնակից նկարիչներից մի քանիսը, ովքեր բոլորին հավատացրին, որ նմանատիպ ցուցահանդեսները լինելու են շարունակելի: Հուսանք, որ հետագայում կշարունակվեն նմանատիպ ցուցահանդեսները: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ապրիլի 30-ը: |