RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1818, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 80

«ԼԵՌՆՑԻՆԵՐԻ ՊԱՐ» ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲԸ ՎԱՆԴԱԼՆԵՐԻ ԹԻՐԱԽ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Դվին» հյուրանոցի մոտ շուրջպար բռնած «Լեռնցիների պար» արձանախումբն այսօր որոշ «մարդիկ» թալանում են: Եթե տարիներ առաջ արձանախմբի խնդիրը ծառերի ու թփերի, ինչպես նաեւ շինարարական թիթեղապատնեշի հետեւում լինելն էր, ապա այսօր մադիկ հանդգնում են այն վնասել:

Մեր ազգային դիմագիծն արտահայտող երբեմնի հայտնի քանդակն այսօր մոռացության է մատնվել: Տարիներ առաջ արվեստագետներն ահազանգում էին փրկության դեղատոմս առաջարկելով` արձանախումբը տեղափոխել մայրաքաղաքի մեկ այլ վայր ավելի հարմար ու տեսանելի, իսկ այժմ խնդիրն ավելի է բարդացել:

«Լեռնեցիների պար» արձանախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանը խնդրի վերաբերյալ երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Օրեր առաջ իմացա, որ կողոպտել են արձանը: Կարծես թե իմ կենսագրությունից տասը տարի պոկեն, դեն նետեն»: Տ. Արզումանյանը նշեց, որ արձանախումբը հուշարձանների պետական պահպանության ցուցակում է, սակայն իրավականորեն քաղաքապետարանի սեփականությունն է, սակայն այն նաեւ «Դվին» հյուրանոցի պահպանության ներքո է գտնվում: «Այժմ «Դվին» հյուրանոցը չունի պահակ, որի հետեւանքն էլ սա է: Պահանջում եմ, որ քանդակը վերականգնվի, քանի որ իմ հեղինակային եւ ամենասիրելի աշխատանքն է: Ես այժմ իվիճակի եմ վերականգնել այն»:

Ինչպես ընդգծեց արձանախմբի հեղինակը, արձանախումբը 4 մետր բարձրություն ունի եւ մինչեւ կրծքավանդակը վնասել են, մոտավորապես 90 տոկոս` տանելով արձանի վրայի պղինձը:

Դերասան Ազատ Գասպարյանն էլ այս երեւույթը բարբարոսություն է որակում, հիշելով, որ նման դեպք առաջին անգամ չի, որ տեղի է ունենում:

Ա. Գասպարյանը ցավով նշում է. «Մարդիկ սոված են, ի՞նչ անեն: Բայց հիմնական մեղավորները գունավոր մետաղների կետերը չփակողներն են: Մի օր օլիգարխի հոր գերեզման պիտի թալանեն, որ հետամուտ լինեն նման խնդրի բացահայտմանը: Մի օր էլ Մատենադարանը կկտրեն, կտանեն»:

Դերասանն ընդգծեց, որ տարիներ առաջ այդ արձանի մոտ զինվորները նկարվում էին, որպեսզի պահպանի իրենց, իսկ այժմ...

Ի դեպ, խնդրի շուրջ քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ 2012 թվականին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երեւանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտածումով, որ տեւական ժամանակ է, ինչ «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում եւ, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաեւ քանդակաշարը` հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, որ «Լեռնցիների պարը» համահունչ եւ ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:

Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը: Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ստորագրումից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու եւ քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:

Երեւանի քաղաքապետարանը իր մտահոգությունն է հայտնում հուշարձանը վնասելու փաստի առնչությամբ: Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաեւ հուշարձանի անվտանգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ