RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1710, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 76

«ՀԱՅԵՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԸ»ՙ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Ապրիլի 24-ի նախօրեին «Լուսակն» հրատարակչությունը լույս է ընծայել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի անգլերեն հատորը: Գրքի խմբագիրը Նարեկ Սեֆերյանն է, թարգմանիչներըՙ Հեղինար Մելքոնյանն ու Հրանտ Կատարիկյանը:

Գիրքը լույս էր տեսել արեւմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ Բեյրութում, ապա Երեւանումՙ արեւելահայերենով:

«Հայերը եւ թուրքերը» անգլերեն հատորի առաջաբանում գրքի մասին կարծիքներ են ներկայացրել Հայաստանի նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ պատմաբան, հետազոտողներ Վիգեն Չեթերյանը (Ժնեւ), Արա Սանջյանը (Միչիգան) եւ Գեւորգ Յազըճյանը (Բեյրութ-Երեւան):

Թաթուլ Հակոբյանի առաջին գիրքըՙ «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր», 2008-ից ի վեր ունեցել է ութ հրատարակություն, թարգմանվել ռուսերեն, անգլերեն, արեւմտահայերեն, գերմաներեն, թուրքերեն եւ արաբերեն:

Հեղինակի գրքերը կարելի է ձեռք բերել Երեւանի «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Բյուրոկրատ» գրախանութներից, «Արթբրիջ» սրճարան-գրատնից, ինչպես նաեւՙ անձամբ հեղինակից:

Թաթուլ Հակոբյանը աշխատում է իր երրորդ գրքի վրա, որը կրում է «Հայաստանը 88-ից հետո. ավտորիտարիզմի եւ ժողովրդավարության փակուղում» պայմանական վերնագիրը: Այն լույս կտեսնի 2015 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ