ՏԻԳՐԱՆ ՂԱՐԱՄՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 6-ՐԴ ՏԵՂԸ Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 6-րդ տեղը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զիջեց նույնպիսի արդյունքի հասած Ալեքսանդր Դանինին: Եվգենիա Դոլուխանովան 5,5 միավորով 179 մասնակիցների մեջ զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց բելառուս գրոսմայստեր Անդրեյ Ժիգալկոն, որը վաստակեց 7,5 միավոր: Նրան կես միավոր զիջեց 2-րդը ճանաչված հնդիկ շախմատիստ Սուրի Վայբհավը: |