RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 57

«ՏԱՇԻՐԸ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԿՆՎԻՐԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին: Այս անգամ բանակի կարիքների համար հիմնադրամը նախատեսել է գնել եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել շուրջ 200 հազար դոլարի տասը ավտոմեքենաներ, որոնց մակնիշներն ընտրվել են ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

Նման որոշման համար հիմք է ծառայել հավատամքը, որ առավել հզոր է ոչ միայն պետության, այլեւ իր հասարակության սերը, աջակցությունն ու հոգածությունը վայելող բանակը: Կարապետյանների ընտանիքի համոզմամբՙ յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է իր հնարավորությունների սահմաններում սատարել, նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավոր հայոց բանակին: Ուստի բնական է, որ այլ ոլորտներից զատ նաեւ բանակին կատարվող նվիրատվությունները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար վաղուց դարձել են ավանդական: Մասնավորաբար, ՀՀ զինված ուժերին մեքենաներ են նվիրվել նաեւ 2011 թվականին: Դրանից զատ «Տաշիրը» շարունակաբար այլ աջակցություններ է ցուցաբերել մեր բանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ