«ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Լուսանկարը Արման Երիցյանի 11-րդ միջազգային ցուցահանդեսը Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում բացվեց «Ուսուցումը Հայաստանում» խորագրով 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ իրենց ծրագրերն էին ներկայացնում Հայաստանի ու արտերկրի առաջատար բուհերն ու կրթական հաստատությունները: «Ուսուցումը Հայաստանում» կրթական ցուցահանդեսը այս տարի էլ մեկնարկեց մոտ 3 տասնյակ կրթական հաստատություններով` այդ թվում ե՛ւ պետական, վաղուց կայացած, ե՛ւ մասնավոր, լիցենզավորված ու դեռեւս կարճ գործունեություն իրականացրած ուսումնական կենտրոններ: «Ուսուցումը Հայաստանում» ցուցահանդեսը միջազգային է, անցկացվում է արդեն 11-րդ անգամ եւ վաղուց համարվում է արդունավետ ու կայացած նախաձեռնություն: Ցուցահանդեսի թիրախային խումբը առաջին հերթին ավագ դպրոցի աշակերտներն են, ովքեր մի հարկի տակ միանգամից կարող են ծանոթանալ բազմաթիվ ուսումնական հաստատությունների գործունեությանը: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում 30-ից ավելի կրթական հաստատությունների ցուցահանդես այցելել է նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հուսանք որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի ,ավելի զարգացնելու մեր երկրի կրթական ոլորտը: |