RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #59, 13-04-2013



«ՊԱՐՈՆ 5%»

Տեղադրվել է` 2013-04-12 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1908, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՓԱՐԻԶՈՒՄ

Ապրիլի 9-ին Փարիզում տեղի ունեցավ «Երկու աշխարհով ճանապարհորդություն Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի հետ» խորագրով կոնֆերանս` նվիրված Գալուստ Գյուլբենկյանի գործունեությանը: Գ. Գյուլբենկյան հիմնարկության եւ «Երկու աշխարհ» պարբերականի կազմակերպած միջոցառման պատվավոր հյուրերն էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ինչպես նաեւ Պորտուգալիայի ու Սինգապուրի դեսպանները:

Բացման խոսքով հանդես եկավ «Գյուլբենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանտոս Սիլվան` ներկայացնելով հիմնադրամի ստեղծման նախապատմությունը, հիմնական նպատակները եւ Գալուստ Գյուլբենկյանի ունեցած դերը Պորտուգալիայի զարգացման գործում:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան «Երկու աշխարհ» պարբերականի տնօրեն Միշել Կրեպյուն, «Պարտեքս» նավթագազային ընկերության նախագահ Անտոնիո Կոստա Սիլվան եւ «Գյուլբենկյան» հիմադրամի կառավարման խորհրդի անդամ, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանը:

Բանախոսները ներկայացրին էներգետիկ պաշարների օգտագործման ոլորտում ընթացող համաշխարհային գործընթացները, Գալուստ Գյուլբենկյանի անգնահատելի ներդրումը 20-րդ դարի էներգետիկ պաշարների կառավարման եւ գործարարության զարգացման գործում, ինչպես նաեւ անդրադարձան Գյուլբենկյան հիմնարկության մարդասիրական եւ բարեգործական լայնածավալ գործունեությանը:

Միջոցառման ավարտին դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնավոր հանդիպում ունեցավ բանախոսների հետ, որի ընթացքում քննարկվեցին վերջիններիս կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #59, 13-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ