RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1888, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻՑ

Մ. Հ.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլ ամսվա ընթացքում հանդես կգա հետաքրքրական համերգաշարով:

Այն կսկսվի ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգով, որտեղ կներկայացվեն հայ երեք ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ Լեւոն Չաուշյանի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Վահրամ Բաբայանի 8-րդ սիմֆոնիան եւ Դավիթ Սաքոյանի «Նահանջ տարի» ստեղծագործությունը: Դաշնամուրի մենանվագով հանդես կգա երիտասարդ դաշնակահարուհի Աիդա Եսայանը:

Իսկ ապրիլի 24-ին, ի հիշատակ 1915թ-ի եղեռնի զոհերի, կկատարեն մեծատաղանդ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» եւ «Ասացվածք հոր համար» a capella: Մենակատարներն են Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Համերգը կղեկավարեն դիրիժորներ Ռոբերտ Մլքեյանը եւ Էդուարդ Թոփչյանը: Այս համերգի մուտքը ազատ կլինի բոլորի համար:

Ապրիլի 30-ին կայանալիք «Հայրենիք» խորագրով համերգը կկրի ցեղասպանություն ապրած եւ պատմական շատ արհավիրքներ անցած հայ ժողովրդի աննկուն կամքի, մեր հայրենիքի վերածննդի խորհուրդը: Համերգը կկայանա Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կկատարվեն հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Կանտատ հայրենիքի մասին», «Ասք հայ ժողովրդի մասին», «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունները: Կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի փոքրիկ երգիչները, մենակատարներ` Դավիթ Բաբայանց, Գոհար Ազիզյան, Պերճ Քարազյան, Իրինա Զաքյան, Ռիչարդ Մադլենյան: Կասմունքի ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:

Հայկական թեմատիկայից դուրս, սակայն ոչ պակաս հետաքրքրական ու գեղեցիկ ծրագրով համերգ տեղի կունենա ապրիլի 19-ին: Կհնչեն Մոցարտի Դաշնամուրի թիվ 6 կոնցերտը, Հայդնի Կրկնակի կոնցերտը ջութակի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար (ջութակահարուհի Անուշ Նիկողոսյան) եւ Բրուքների 9-րդ սիմֆոնիան: Գերմանիայից կհյուրընկալվի հայտնի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Հատկանշական է փաստը, որ Բրուքների այդ ստեղծագործությունը կատարելու նպատակով Գերմանիայից հատուկ բերվել են 4 Վագներյան տուբաներ: Վերջիններս ՀՊՖՆ-ին ժամանակավորապես տրամադրվել են Դրեզդենի Շտացկապել եւ Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբերի կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ