RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1726, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 83

Orange-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐՙ 3000 ԴՐ. ԱՄՍԱՎՃԱՐՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ ԴԵԼՖԻՆ, ՊԱՆՏԵՐԱ ԵՎ

Թիթեռ բաժանորդագրությունների համար

Orange-ում կարելի է բաժանորդագրվել Դելֆին, Պանտերա եւ Թիթեռ ամսական բաժանորդագրություններինՙ սկսած 3000 դրամ ամսավճարից:

Դելֆին 3000 սակագնային պլանը նախատեսված է նրանց համար, ովքեր հիմնականում զանգեր են կատարում. ամսավճարը ներառում է 1000 րոպե խոսելաժամանակ Orange-ի բաժանորդների եւ 100 րոպե` տեղական այլ ցանցերի բաժանորդների հետ խոսելու համար: Պանտերա 3000-ը սմարթֆոնների սիրահարների համար է, քանի որ ցանցի ներսում 1000 անվճար րոպեներից բացի այն տրամադրում է նաեւ 500ՄԲ շարժական ինտերնետ եւ սոցիալական ցանցերում անսահմանափակ շփվելու հնարավորություն: Իսկ ահա Թիթեռ 3000-ը հնարավորություն է տալիս ամսավճարն ամբողջովին օգտագործել ցանկացած ծառայությունից օգտվելու համար` ի հավելումն ցանցի ներսում 1000 րոպե անվճար խոսելաժամանակի: Այս սակագնային պլաններից որեւէ մեկից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բաժանորդագրվել 12 ամսով:

Նոր սակագնային պլանները կատարելապես հարմար են այն նոր բաժանորդների համար, ովքեր ամսական բաժանորդագրության հետ մեկտեղ կարիք չունեն նոր հեռախոսի: Orange-ը կշարունակի առաջարկել 4000, 6000, 10000 եւ 20000 դրամ ամսավճարով սակագնային պլաններ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեծ ծավալով րոպեներ ու մեգաբայթեր, ինչպես նաեւՙ հեռախոսներ մատչելի գնով:

Այս նոր սակագնային պլանները նաեւ հասանելի են Orange-ի այն բաժանորդներին, ովքեր ավարտում են իրենց ներկա 12 կամ 24 ամսվա պարտավորության ժամկետը եւ նոր հեռախոսի կարիք չունեն:

«Նոր առաջարկը կլրացնի մեր կողմից ներկայումս առաջարկվող սակագնային պլանների բազմազան առաջարկների ցանկը, եւ հնարավորություն կտա յուրաքանչյուրին գտնելու իր անհատական կարիքներին համապատասխանող ամսական բաժանորդագրությունը: Հաճախ է պատահում, երբ հաճախորդը գալիս է խանութ եւ փնտրում է մատչելի հետվճարային առաջարկ, միեւնույն ժամանակ առանց նոր հեռախոս ձեռք բերելու անհրաժեշտության: Այս նախաձեռնությամբ մենք ընդառաջ ենք գնացել հենց այսպիսի կարիքներ ունեցով մարդկանց», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Սակագնային պլանի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ Orange-ի պաշտոնական էջում. http://orangearmenia.am/mobile/every-month/:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ